ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 1992 թվականի N 411
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդի գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդի (ԳՆԱՖ) կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդի վարչության կազմը, համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդի մասին» N 365 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդը (այսուհետև` ԳՆԱՖ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր հաստատություն է, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ԳՆԱՖ-ը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. ԳՆԱՖ-ի նպատակները եվ ֆունկցիաները
3. ԳՆԱՖ-ը կոչված է նպաստելու Հայաստանի Հանրապետությունում գիտական ու գիտատեխնիկական առաջընթացային և գիտության ու տեխնիկայի ասպարեզում պետական կարգավորման քաղաքականության իրականացմանը:
4. ԳՆԱՖ-ի հիմնական նպատակներն են`
ա) հետազոտողների անհատական և կոլեկտիվ գիտահետազոտական ու ճարտարագիտական նախաձեռնությունների իրագործման ապահովումը.
բ) հիմնարար, կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների այլընտրանքային հիմունքներով ֆինանսավորումը:
5. ԳՆԱՖ-ի ֆունկցիաներն են`
ա) մրցութային եղանակով գիտական ու ճարտարագիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի ֆինանսավորումն ուղղակի ներդրումների, շնորհների (գրանտների), արտոնյալ վարկերի և այլ ձևերի միջոցով (անկախ կատարողների ենթակայությունից և սեփականության ձևից).
բ) գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում առաջադիմական մեթոդների և գիտատեխնիկական նորամուծությունների ներդրման աջակցելը.
գ) ԳՆԱՖ-ի գծով ֆինանսավորվող առաջարկությունների, ինչպես նաև կառավարության հանձնարարությամբ առանձին ծրագրերի և փաստաթղթերի փորձաքննության իրականացումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասարակության և տնտեսության զարգացման պետական ծրագրերի մշակման գործում գիտամեթոդական ու փորձագիտական ծառայությունների մատուցումը, կառավարության հանձնարարությամբ առանձին հարցերի գիտական հետազոտությունների կազմակերպումն ու ֆինանսավորումը.
ե) գիտնականների և ճարտարագետների շրջանում գիտական տեղեկատվության փոխանակմանը, արտասահմանյան տվյալների և գիտելիքների շտեմարաններից օգտվելու պայմանների ստեղծմանն աջակցելը.
զ) համատեղ փորձաքննության կազմակերպման, գիտական և գիտատեխնիկական համատեղ ծրագրերի նախագծերի մշակման և ֆինանսավորման միջոցով միջազգային համագործակցությանն աջակցելը.
է) աշխարհի առաջատար գիտական և արդյունաբերական կենտրոններում երիտասարդ գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացմանն աջակցելը:
III. ԳՆԱՖ-ի ֆինանսական միջոցները
6. ԳՆԱՖ-ի ֆինանսավորման աղբյուրներն են` հանրապետական բյուջեից, արտաբյուջետային պետականորեն կենտրոնացված ֆոնդերից հատկացումները, պետական և ոչ պետական կազմակերպությունների, ձեռնարկությունների, Հայաստանի և արտասահմանյան քաղաքացիների դրամական կամ այլ բնույթի ներդրումները, նվիրատվությունները և այլն:
Պետության կողմից ԳՆԱՖ-ին տարեկան հատկացվող ֆինանսական միջոցները սահմանվում են հանրապետական բյուջեում` առանձին տողով:
7. ԳՆԱՖ-ին պատկանող կամ նրա կողմից հատկացված ու չօգտագործված գումարները տարեվերջին մնում են նրա տրամադրության տակ` գալիք տարում նախատեսված աշխատանքների կատարման համար:
8. ԳՆԱՖ-ն իրավունք ունի տարեկան իրեն հատկացված միջոցների մինչև 1,5 տոկոսն օգտագործել իր աշխատանքային ապարատի պահպանման նպատակով:
IY. ԳՆԱՖ-ի ղեկավար մարմինները
9. ԳՆԱՖ-ի ղեկավար մարմիններն են ԳՆԱՖ-ի վարչությունը և ԳՆԱՖ-ի տնօրինությունը:
Y. ԳՆԱՖ-ի վարչությունը
10. ԳՆԱՖ-ի բարձրագույն ղեկավար մարմինը ԳՆԱՖ-ի վարչությունն է:
11. ԳՆԱՖ-ի վարչությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության անվանի գիտնականներից և հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. ԳՆԱՖ-ի տնօրենն ի պաշտոնե մտնում է վարչության կազմի մեջ:
12. ԳՆԱՖ-ի վարչությունը բաղկացած է 25 անդամից, որոնցից յուրաքանչյուրը քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն:
13. ԳՆԱՖ-ի վարչությունն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`
ա) կատարում է մասնակի փոփոխություններ և լրացումներ ԳՆԱՖ-ի կանոնադրության մեջ.
բ) մշակում է ԳՆԱՖ-ի քաղաքականությունը և սահմանում դրա իրականացման մեխանիզմները.
գ) գնահատում և հաստատում է ԳՆԱՖ-ի տնօրինության տարեկան հաշվետվությունը.
դ) ընտրում է իր կազմից վարչության նախագահին և փոխնախագահին.
ե) փակ գաղտնի քվեարկությամբ, վարչության անդամների ձայների 2/3-ով ընտրում է ԳՆԱՖ-ի տնօրենին ու փոխտնօրենին և նույն կարգով ազատում է նրանց զբաղեցրած պաշտոնից.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծում և լուծարում է ԳՆԱՖ-ի ենթակայությամբ գործող հաստատությունները և ձեռնարկությունները, այդ թվում` ԳՆԱՖ-ի տեղեկատվության շտեմարանը.
է) սահմանում է ԳՆԱՖ-ի ևՀայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության փոխհարաբերությունների ասպարեզն ու կարգը:
14. Վարչության նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` վարչության նախագահի կամ փոխնախագահի նախաձեռնությամբ: Վարչության նախագահը կամ փոխնախագահը պարտավոր են հրավիրել վարչության նիստ ԳՆԱՖ-ի տնօրենի կամ վարչության երեք անդամի պահանջով:
Վարչության նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Վարչության անդամներին կայանալիք նիստի ամսաթվի, օրակարգի և աշխատատեղի մասին տեղեկությունները տրվում են նշանակված ժամկետից առնվազն երկու շաբաթ առաջ:
15. Վարչությունն իր որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (բացառությամբ ԳՆԱՖ-ի տնօրենի և փոխտնօրենի ընտրության):
YI. ԳՆԱՖ-ի վարչության նախագահը եվ փոխնախագահը
16. Վարչության նախագահը` հրավիրում է վարչության նիստերը և կոորդինացնում վարչության գործունեությունը.
նախագահում է վարչության նիստերում և ստորագրում վարչության նիստերի արձանագրություններն ու որոշումները:
17. Վարչության փոխնախագահը կատարում է վարչության նախագահի պարտականությունները` նրա բացակայության ժամանակ կամ նրա լիազորությամբ:
YII. ԳՆԱՖ-ի տնօրինությունը
18. ԳՆԱՖ-ի գործադիր մարմինը նրա տնօրինությունն է:
19. ԳՆԱՖ-ի տնօրինությունն իրականացնում է նրա ընթացիկ գործունեությունը:
20. ԳՆԱՖ-ի տնօրինության ղեկավարը տնօրենն է, որին ընտրում է
ԳՆԱՖ-ի վարչությունը` երեք տարի ժամկետով: ԳՆԱՖ-ի տնօրենը չի կարող որևէ այլ պաշտոն վարել բարձրագույն կրթության և գիտության նախարարությունում:
ԳՆԱՖ-ի տնօրենի աշխատավարձի չափը սահմանում է վարչությունը:
21. ԳՆԱՖ-ի տնօրենը`
իրագործում է վարչության քաղաքականությունը.
իրականացնում է ԳՆԱՖ-ի գործերի ընդհանուր կառավարումը և հսկողությունը.
հաստատում է ԳՆԱՖ-ի տնօրինության կառուցվածքը և հաստիքային ցուցակը, սահմանում ԳՆԱՖ-ի աշխատողների թվաքանակն ու նրանց աշխատավարձի չափը:
22. ԳՆԱՖ-ի փոխտնօրենը պաշտոնի է նշանակվում և ազատվում է պաշտոնից ԳՆԱՖ-ի վարչության որոշմամբ: Փոխտնօրենի պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանում է ԳՆԱՖ-ի տնօրենը: