ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 397
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հ ԱՍՏԱՏՎԱԾ ԷՀայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի թիվ 397 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովը նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների միջոցների օգտագործման, աշխատանքների կոորդինացման և Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման սահմանված կարգը պահպանելու հետ կապված հարցերի հետ լուծման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնող մարմին է:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովի գլխավոր խնդիրներն են`
միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների համակարգ ստեղծելու և հանրապետության շահերին ծառայեցնելու նպատակով նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների կատարած համապատասխան աշխատանքների կոորդինացումը.
միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների միջոցների ստեղծման և օգտագործման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամանակի հաշվարկման կարգի պահպանման ապահովումը, այդ կարգի արդյունավետության վերլուծությունը, ինչպես նաև ճշտումների և փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և ներկայացումը.
նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից կատարվելիք այն աշխատանքների հսկողությունը, որոնք ուղղված են ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների ազդանշանների ընդունմանը.
ժամանակի ազդանշանների և ստուգաչափային հաճախականությունների որոշման, վերաարտադրման, պահպանման ու հաղորդման հարցերը տնօրինող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի ու ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) հաշվի առնելով ժողովրդական տնտեսության շահերը որոշում է միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների բնագավառում աշխատանքների հիմնական ուղղություններն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնում այդ բնագավառում գիտահետազոտական աշխատանքների անցկացման կոորդինացիոն պլանները.
բ) լուծում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի և հաճախականությունների ծառայության ստեղծման, հետագա զարգացման ու կատարելագործման հարցերը, մշակում և հաստատում է դրա կառուցվածքը, ինչպես նաև որոշում է այդ ծառայության կազմի մեջ մտնող նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների տեխնիկական միջոցների ցանկը և նրանց փոխհամագործակցության կարգը.
գ) մշակում է հանրապետության ճշգրիտ ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների տվյալների պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումներ.
դ) իրագործում է ժամանակի հաշվարկման կարգի պահպանման ստուգումը Հայաստանի Հանրապետության տարածքում.
ե) սահմանված կարգով իրագործում է միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև քննարկում է այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության մասին առաջարկությունները.
զ) որոշում է ճշգրիտ ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների տեխնիկական միջոցների նմուշների ձեռքբերման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը և հաստատված կարգով ներկայացնում է իր եզրակացություններն այդ հարցերով.
է) քննարկում է պաշտոնական տպագրման ենթակա ժամանակի և ստուգաչափային հաճախականություններին վերաբերող նախնական նյութերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովն իրավունք ունի`
ընդունել որոշումներ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով.
ընդունել հրահանգներ ու հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակի և հաճախականության ծառայության կազմում գտնվող տեխնիկական միջոցների կիրառման կարգի մասին փաստաթղթեր. նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի մասին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության ճշգրիտ ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք անցկացվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ: