ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1992 թվականի N 244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանումը, տարածումը և արտահանումը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ մինչև հեղինակային իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկություններում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունները, արվեստի և գրականության գործերը և մշակույթի ֆոնդային այլ արժեքները տարածելու կամ արտահանելու նպատակով կարող են պատճենահանվել (անկախ պատճենահանման միջոցներից) միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության համապատասխան թույլտվությամբ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի և գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման թույլտվությունը (անկախ պատճենահանման միջոցներից), որը կատարվում է ոչ տարածման, ոչ արտահանման կամ դրա օգտագործումից շահույթ (եկամուտ) չստանալու նպատակով, տրվում է միայն համապատասխան պետական հիմնարկության ղեկավարի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից առանց համապատասխան թույլտվության դուրս բերել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային արժեքների պատճենները:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման, տարածման ու արտահանման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |