ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1992 թվականի N 138
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Մեղրու մաքսային կետ. Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետում:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Մեղրու մաքսային կետի պահպանման ծախսերը կատարել հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Մեղրու մաքսային կետի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատել տարեկան 158,6 հազ. ռուբլի:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1992 թվականի մարտի 6-ը պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմի, հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ որոշել Մեղրու շրջանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետի տարածքն ու մաքսային վերահսկողության գոտին և ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Մեղրու մաքսային կետի գործունեությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |