ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1991 թվականի N 218
քաղ. Երևան
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հանրապետության գյուղական շրջանների տարածքից կոլեկտիվ այգեգործության համար նախատեսվող հողամասերի սխեման կենսագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմների կողմից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը համապատասխան որոշումներով հիմնարկ-ձեռնարկություններին և կազմակերպություններին կոլեկտիվ այգեգործության նպատակների համար հատկացված հողատարածքները (զանգվածները), որոնք ապահովված են նախագծանախահաշվային փաստաթղթերով, թողնվում են այդ նպատակներով օգտագործելու համար:
2. Հանձնարարել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային տեղական հանձնաժողովներին` ուսումնասիրել կոլեկտիվ այգեգործության համար սխեմայով նախատեսվող վարելահողերի տարածությունները և նպատակահարմարության դեպքում թույլատրել դրանց սեփականաշնորհումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1991 թվականի հոկտեմբերի 1-ը ժողովրդական պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործկոմների հետ համատեղ ճշգրտել այգեգործության (ամառանոցի) համար նախատեսվող հողամասերի սխեման և ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |