ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1994 թվականի N 207
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԼՈՒՑ ԴՐԱՄԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականի մարտի 1-ից պաշտոնական դրամական միավորին` դրամին անցնելու կապակցությամբ, միասնական կարգ սահմանելու նպատակով ձեռնարկություններում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) և հիմնարկներում 1994 թվականի մարտի 1-ից հաշվապահական հաշվառման հաշիվների մինչև 30 ռուբլի մնացորդները վերահաշվարկել և ձևակերպել որպես 10 լումա, իսկ 30 ռուբլուց ավելի մնացորդները վերահաշվարկել սահմանված կարգով:
2. 1994 թվականի մարտի 1-ից գործածությունից հանել նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության պետական տուրքի 10 կոպ., 20 կոպ., 30 կոպ., 50 կոպ., 1 և 5 ռուբլի անվանական արժեքով չօգտագործված դրոշմանիշերը:
3. Մինչև պետական տուրքերի նոր դրույքաչափերի ընդունումը, գործող օրենսդրությամբ նախատեսված մինչև 30 ռուբլի պետական տուրքերը կլորացվում և գանձվում են 10 լումայի չափով:
4. Ռուբլուց դրամի փոխարժեքի վերահաշվարկման արդյունքները ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով, բյուջետային հիմնարկները` համապատասխան հաշիվներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |