ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանա քաղաքում ստորագրված «Սահմաններով ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման և հետվերադարձման հարցերով համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
21 նոյեմբերի 2001 թվականի, |
