հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
25 հունվարի 1991 թվականի N 49
քաղ. Երևան
հայկական խսհ մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 2-ի N 563 որոշմամբ հաստատված կառուցվող շենքերում բնակիչների ուժերով հարդարման աշխատանքներ կատարելու վերաբերյալ կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի երկրաշարժի հետևանքների վերացման հարցերի բաժնի և շինարարության բաժնի, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների առաջարկությանը և Հխսհ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 2-ի N 563 որոշմամբ հաստատված կառուցվող շենքերում բնակիչների ուժերով հարդարման աշխատանքներ կատարելու մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանել «Ընդհանուր դրույթներ» I գլխի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը.
բ) «Ընդհանուր դրույթներ» I գլխի 1-ին կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առանձին դեպքերում, երբ ապագա բնակիչներն ի վիճակի չեն սեփական ուժերով կատարելու հարդարման աշխատանքները (հաշմանդամներ, միայնակ քաղաքացիներ և այլն), կապալառուն պարտավոր է այդ աշխատանքները լրիվ կատարել:
Այդ դեպքում ապագա բնակիչը պարտավոր է դիմել կապալառու կազմակերպությանը և համապատասխան գործկոմին սեփական ուժերով հարդարման աշխատանքները կատարելու «անհնարինության մասին».
գ) հանել «Փաստաթղթերի ձևակերպումը» II գլխի 1-ին կետը.
դ) հանել «Աշխատանքների կազմակերպումը» IV գլխի 2-րդ կետի վերջին նախադասությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |