ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի, |
4. Ահաբեկչության դեմ պայքարի մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
5. Ահաբեկչության դեմ պայքարի մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
6. Անվտանգության մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, |
7. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման միջոցառումների մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
8. Պետական պահպանության մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, |
9. Պարենային անվտանգության մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, |
10. «Օդային տարածքների օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
19 նոյեմբերի 2001 թվականի, |
