Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 հոկտեմբերի 2012 թվականի N 42
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 15 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրության «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2011-2013» թվերը փոխարինել «2011-2014» թվերով.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. վերնագրում «2011-2013» թվերը փոխարինել «2011-2014» թվերով,
բ. 1-ին մասում «2011-2013» թվերը փոխարինել «2011-2014» թվերով,
գ. «Օրենսդրական փոփոխություններ» բաժնի 1.1-ին, 1.2-րդ և 1.4-րդ կետերի 3-րդ սյունակում «30/12/2012» թվերը փոխարինել «30/12/2014» թվերով,
դ. «Կառուցվածքային փոփոխություններ» բաժնի 2.6-րդ կետի 3-րդ սյունակում «30/12/2012» թվերը փոխարինել»30/12/2014» թվերով,
ե. «Ֆինանսական կառավարումը և հսկողությունը զարգացնելու միջոցառումներ» բաժնի 3.1-3.8-րդ կետերի 3-րդ սյունակում «30/12/2012» թվերը փոխարինել «30/12/2014» թվերով, 3.9-րդ կետի 3-րդ սյունակում «30/12/2013» թվերը` «30/12/2014» թվերով և 3.10-րդ կետի 3-րդ սյունակում «01/01/2012-30/12/2013» թվերը` «30/12/2014» թվերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 22 Երևան |