ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«22» մայիսի 2025 թ. |
N 43-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 370-Ն հրամանի՝
1) Հավելվածի
ա. 4-րդ կետում՝ «երկու» բառից առաջ լրացնել «առնվազն» բառը.
բ. 31-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով, «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «, իսկ պատճենը Տարածքային կենտրոնին» բառերը.
գ. 44-րդ և 46-րդ կետերում «աջակցության ծառայությունների» բառերից առաջ լրացնել «մակարդակի» բառը.
դ. 47-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
ե. 47-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) մասնագետների և մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ապահովում` սեմինարների և վերապատրաստումների կազմակերպման և անցկացման միջոցով:»։
2) Ձև 1-ի՝
ա. «3․3 Սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գրաֆիկ» բաժնի աղյուսակում «օլիգոֆրենոմանկավարժ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
բ. «6․1 Հատուկ մանկավարժական ծառայություն» բաժնի աղյուսակում, օլիգոֆրենոմանկավարժ բաժնից հետո լրացնել նոր բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
գ. «7.2 Առաջարկություններ հաջորդ տարվա կամ հաջորդ կրթական շրջանի համար» բաժնի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
3) Ձև 10-ի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
5/22/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2025 թվական:
