ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 1990 թ. N 26
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1159 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 28-ի «Հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից մարդատար ավտոմեքենաների օգտագործման հետագա կարգավորման միջոցառումների մասին» թիվ 1159 որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից մարդատար ավտոմեքենաների օգտագործման գործում գոյություն ունեցող թերությունների վերացման, ծառայողական ավտոտրանսպորտի պահման ծախսերի կրճատման նպատակով և, հաշվի առնելով քաղաքացիների առանձին կատեգորիաների կողմից արտոնություններից օգտվելու քննության գծով ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովի հանձնարարականները`
ա) հանձնարարել է ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը` դեպի կրճատում վերանայել մարդատար ավտոմեքենաների պահման լիմիտները ըստ ՍՍՀՄ մինիստրությունների և գերատեսչությունների և մեկամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ տվյալ հարցի վերաբերյալ:
Սահմանել է, որ ՍՍՀՄ Մինիստրների տեղակալների, ՍՍՀՄ պետական կոմիտեների ղեկավարների տեղակալների, ինչպես նաև նրանց հավասարեցված պետական կառավարման կենտրոնական մարմինների մյուս ղեկավար աշխատողների ծառայողական ուղևորությունների համար մարդատար ավտոմեքենաները պետք է օգտագործվեն կանչի միջոցով` կոնվեյերային համակարգի հիման վրա նրանց համար սահմանված ժամանակի լիմիտի սահմաններում: ՍՍՀՄ Մինիստրների և ՍՍՀՄ պետական կոմիտեների նախագահների առաջին տեղակալների համար այդ լիմիտը կարող է սահմանվել օրական 12 ժամի սահմաններում.
բ) ի մասնակի փոփոխումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 23-ի թիվ 96 որոշման (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 16-ի թիվ 100 որոշում)` հանձնարարել է Մոսքաղգործկոմին` 1990 թվականին ավարտել Մոսկվա քաղաքում գտնվող մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների մարդատար ավտոմեքենաներով սպասարկման փոխադրումը դիսպետչերական կետերի միջոցով` ըստ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերի, չամրացնելով ավտոմեքենաները սպասարկվող կազմակերպությանը.
գ) նշել է, որ ինչպես երևում է ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության նյութերից, վերջին ժամանակներս լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրված ձեռնարկություններում, միավորումներում և կազմակերպություններում զգալիորեն ավելացել է ծառայողական ավտոմեքենաների թիվը: Նրանց բաժին է ընկնում երկրում այդ ավտոմեքենաների շարժակազմի շուրջ 70 տոկոսը: Այդպիսի ավելացումը հաճախ կապված է ավտոմեքենաների ձեռքբերման և պահման համար միջոցների ծախսման սահմանված կարգի կոպիտ խախտումների հետ: Հաճախ նշված նպատակների համար ուղղվող միջոցների չափերը որոշվում են առանց աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների մասնակցության և համապատասխան ծախսերը իրականացվում են ձեռնարկությունների, միավորումների և կազմակերպությունների հիմնական գործունեության հաշվին, և ոչ թե սոցիալական զարգացման կամ համանման նշանակության մյուս ֆոնդերի հաշվին:
Բոլորովին անթույլատրելի համարելով գոյացած վիճակը, հանձնարարել է ՍՍՀՄ մինիստրություններին, գերատեսչություններին, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը, ՍՍՀՄ պետբանկին և ՍՍՀՄ մասնագիտացված բանկերին` մեկամսյա ժամկետում կազմակերպել ենթակա ձեռնարկություններում, միավորումներում և կազմակերպություններում ծառայողական մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման և պահման համար պետական միջոցների ծախսումների ճշտության ստուգում և այսուհետև պարբերաբար կատարել այդպիսի ստուգումներ այն հաշվով, որպեսզի ապահովվի ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 23-ի թիվ 96 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. փետրվարի 16-ի թիվ 100 որոշումը) նախատեսված պահանջների խստագույն պահպանումը: Ընդ որում, վճռականորեն կանխել նշված ավտոմեքենաների օգտագործումը ոչ ուղղակի նշանակությամբ, հատկապես անձնական նպատակներով:
Աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների ուշադրությունը հրավիրել է ծառայողական մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման և պահման վրա ծախսվող միջոցների չափերը որոշելիս պահանջկոտության բարձրացման և այդ միջոցների խնայողական ծախսման նկատմամբ վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության վրա.
դ) հավանություն է տվել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կողմից մշակված ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործադիր կառավարչության ավտոբազայի ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործման կարգավորման գծով լրացուցիչ միջոցառումներին, որոնք նախատեսում են այն աշխատողների ցանկի էական կրճատումը, որոնց մշտապես ամրացված են ծառայողական մարդատար ավտոմեքենաները, ինչպես նաև կառավարական ապարատի աշխատողների ավտոտրանսպորտային սպասարկման կոնվեյերային համակարգի կիրառման պրակտիկայի հետագա ընդլայնումը.
ե) սահմանել է, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալների և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի անհատական ավտոտրանսպորտային սպասարկման համար տրամադրվում է «Չայկա» ավտոմեքենա, իսկ ՍՍՀՄ Մինիստրների, ՍՍՀՄ պետական կոմիտեների նախագահների և նրանց հավասարեցված ՍՍՀՄ կառավարության մյուս անձանց համար` «Վոլգա» ավտոմեքենա:
Ընդունել ի գիտություն ՍՍՀՄ ավտոմոբիլային և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստր ընկ. Պուգինի հայտարարությունը այն մասին, որ մինիստրությունը 1990 թվականի հունվար-փետրվար ամիսներին կապահովի նշված նպատակի համար ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությանը ԳԱԶ-3102 «Վոլգա» 100 մարդատար ավտոմեքենաների մատակարարումը:
Հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը` 1990 թվականի I եռամսյակի ընթացքում լուծել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալների, ՍՍՀՄ կառավարության մյուս անդամների և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ապարատի պատասխանատու աշխատողների ավտոտրանսպորտային սպասարկման կարգի փոփոխման հետ կապված հարցերի ամբողջ համալիրը` նշված որոշմանը համապատասխան:
Ընդ որում, մասնավորապես, ապահովել`
ԶԻԼ-115 և «Չայկա» ավտոմեքենաների ռեզերվի ստեղծումը ներկայացուցչական նպատակներով.
ամուսնության պալատներին մինչև 30 «Չայկա» ավտոմեքենաների հանձնումը.
ՍՍՀՄ առևտրի մինիստրության կողմից անցկացվող աճուրդների միջոցով նախկինում շահագործման մեջ եղած մինչև 50 «Վոլգա» ավտոմեքենաների վաճառքը բնակչությանը.
զ) դադարեցրել է հետագայում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության անդամներին, նրանց ընտանիքի անդամներին սպասարկելու համար լրացուցիչ «Վոլգա» ավտոմեքենայի առանձնացման պրակտիկան, նկատի ունենալով, որ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են մարդատար ավտոմեքենաներից օգտվել կանչի միջոցով` ամսական 40 ժամի սահմաններում.
է) վերացրել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի կենսաթոշակի անցած նախկին տեղակալներին և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության նախկին մյուս անդամներին մարդատար «Վոլգա ավտոմեքենաներ ամրացնելու կարգը, նրանց իրավունք տալով օգտվել ավտոմեքենաներից կանչի միջոցով` ամսական 40 ժամի սահմաններում:
Կրճատել է կենսաթոշակի անցած ՍՍՀՄ նախկին մինիստրների, ՍՍՀՄ պետական կոմիտեների նախագահների և այն անձանց կողմից, ում ՍՍՀՄ կառավարության որոշումներով իրավունք է վերապահված մարդատար ավտոմեքենաներից օգտվելու, ժամանակի նախկինում սահմանված լիմիտը, ելնելով այն բանից, որ նշված լիմիտը չպետք է գերազանցի ամսական 20 ժամ.
ը) թույլ է տվել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությանը` լրացուցիչ վճարովի տրանսպորտային ծառայություններ տրամադրել ՍՍՀՄ կառավարության անդամներին, այդ թվում կենսաթոշակի անցածներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ապարատի պատասխանատու աշխատողներին, հաշվարկելով գործող սակագներով.
թ) պարտավորեցրել է ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` ուժեղացնել վերահսկողությունը ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահման համար միջոցների ռացիոնալ և խնայողական ծախսման նկատմամբ, իսկ ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությանը և նրա մարմիններին` այդ ավտոմեքենաների ճիշտ օգտագործման նկատմամբ.
ժ) հանձնարարել է միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` քննության առնել համապատասխան հանրապետություններում ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործման հետագա կարգավորման հարցը և ընդունել համանման որոշումներ, դրանց մեջ նախատեսելով այդ նպատակների համար պետական միջոցների ծախսման էական կրճատումն ապահովող միջոցառումներ:
2. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1159 որոշմանը համապատասխան ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործման կարգավորման միջոցառումների մշակման համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Դայան Վ.Մ. |
- Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (նախագահ) |
Առուստամյան Յու.Ս. | - Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալ |
Բադեյան Գ.Բ. | - Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստր |
Վարդանյան Հ.Ե. | - Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ |
Գեղամյան Ա.Մ. | - Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի պ/կ |
Ջանոյան Ջ.Ա. | - Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստր |
Մարգարյան Գ.Գ. | - Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության ՊԱՏ վարչության պետ |
Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մտցնել առաջարկություններ, ուղղված հանրապետությունում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը լրիվ ծավալով իրացմանը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |