ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2010 թվականի N 64-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» բառերը փոխարինել «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում», «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» բառերով.
2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2010 թ. փետրվարի 5 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. փետրվարի 5-ի N 64-Ն որոշման |
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Ա. Անդրեասյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով) |
| Ռ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ |
| Ա. Ներսիսյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
| Վ. Հովհաննիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ («Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» և «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում» ծրագրերի մասով) |
| Ա. Ղուկասյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով) |
| Ա. Ղազարյան | - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն («Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում» և «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի մասով) |
| Պ. Լորեն | - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրերի մասով)»։ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |