ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«07» ապրիլի 2025 թ. |
N 420-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 299-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված՝
1) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 5.4.2, 6.4.2, 7.4.2 և 9.4.2 կետերում «Իրացման» բառից հետո լրացնել «և վարչական» բառերը.
2) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հաշվարկի 5.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների գումարը։».
3) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 5.4.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ձեռք բերված` առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, իսկ հաշվարկի 5.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը։».
4) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հաշվարկի 6.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների գումարը։».
5) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 6.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` ապրանքների արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 6.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը։».
6) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Հաշվարկի 7.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը։».
7) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 7.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 7.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:».
8) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Հաշվարկի 8.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը, իսկ 8.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի հանրագումարը։».
9) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտների գումարը։»
10) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 9.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` այլ գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 9.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկների մասով:
4/7/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2025 թվական:
