«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2010 թ. |
N 1507-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Դրսեկության ձեՎով (էքստեռն) փոխադրական եՎ ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն եՎ 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին
(ՎԵՐՆԱԳԻՐԸ խմբ. 10.09.12 N 833-Ն)
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը
(նախաբանը խմբ. 24.01.24 N 06-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ»-ը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը խմբ. 01.04.25 N 37-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:
(2-րդ կետը խմբ. 10.09.12 N 833-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
|
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն)՝ անկախ ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ (այսուհետ՝ Էքստեռն փոխադրական քննություններ), ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն ավարտական քննություններ) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը լրաց., փոփ. 01.04.25 N 37-Ն)
2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Հաստատության սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից:
3․ Բոլոր հաստատությունների 1-3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, ինչպես նաև տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից կիսամյակային ամփոփիչ բնութագրերի արդյունքների հիման վրա՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում Ա սյունակի բնութագրիչների առնվազն 90% և Բ սյունակի առավելագույնը 10% համամասնությամբ, կամ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրամադրված բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացություն ունենալու դեպքում։
(3-րդ կետը խմբ. 01.04.25 N 37-Ն)
4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են հաստատությունների 5-8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանում, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված միավորային գնահատմամբ համապատասխան դասարաններում տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկան` 9 կամ 10 միավոր, քննական` 18-20 միավոր), իսկ 10-րդ դասարանի սովորողների համար հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական:
(4-րդ կետը փոփ. 01.04.25 N 37-Ն)
5. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը կամ սովորողից անկախ պատճառներով որևէ առարկա չուսումնասիրելը չի կարող արգելք լինել էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:
(5-րդ կետը փոփ. 01.04.25 N 37-Ն)
6. Ուսումնառության ժամանակահատվածում հաստատության սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել կրթական 1-ին և 2-րդ աստիճանում՝ յուրաքանչյուրում 1-ական անգամ:
7. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հաստատության ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:
8․Հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ կարող են կազմակերպվել միայն 10-րդ դասարանի այն սովորողների համար, որոնք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, մրցույթներում, փառատոններում։
(8-րդ կետը խմբ. 01.04.25 N 37-Ն)
9. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը, դասղեկը և դասավանդող առնվազն 3 ուսուցիչ (կրթական առաջին աստիճանում՝ դասվարը, եթե դասավանդող այլ ուսուցիչներ չկան) համատեղ գրավոր դիմում են ներկայացնում հաստատության տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով (1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել նաև ծնողի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով սովորողի բացառիկ ընդունակությունների վերաբերյալ եզրակացություն), որը 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,
2) սույն կարգի 3-րդ, 4-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում հաստատությունում կազմակերպվում են քննություններ, որոնց արդյունքներով մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում՝ թույլատրել սովորողին մասնակցելու դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրական քննություններին:
3) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.25 N 37-Ն)
4) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.25 N 37-Ն)
(9-րդ կետը լրաց., փոփ. 01.04.25 N 37-Ն)
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը քննություններ է հանձնում համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը հանձնում է էքստեռն փոխադրական քննություններ սույն կարգի 15-րդ կետով սահմանված տրամաբանությամբ.
1) 1-3-րդ և 5-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն» առարկաներից:
2) Էքստեռն փոխադրական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:
3) Էքստեռն փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:
4) Քննությունների թեստերը կազմվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից:
(10-րդ կետը փոփ., լրաց. 01.04.25 N 37-Ն)
11. Թեստերը փակ և կնքված ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից՝ ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:
12. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված ավագ դպրոցում (այսուհետ՝ ավագ դպրոց), իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
13. Կենտրոնացված էքստեռն փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած հաստատությունում` հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
(13-րդ կետը լրաց. 01.04.25 N 37-Ն)
14. Սույն կարգի 15-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ ազատազրկվածների համար հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից:
(14-րդ կետը փոփ. 01.04.25 N 37-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն.
1) «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
2) Բնութագրող գնահատման դեպքում «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
3) Էքստեռն փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
(15-րդ կետը փոփ. 01.04.25 N 37-Ն)
16. Հաստատությունում կազմակերպվող էքստեռն փոխադրական քննություններին որպես դիտորդ կարող են մասնակցել Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում` մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
(16-րդ կետը լրաց., փոփ. 01.04.25 N 37-Ն)
17. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում Նախարարությանը և լիազոր մարմնին:
(17-րդ կետը փոփ. 01.04.25 N 37-Ն)
18. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:
3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:
20. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ՝ դրսեկ):
20.1. 2026 թվականից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:
(20.1-ին կետը լրաց. 01.04.25 N 37-Ն)
21. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.
1) հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,
2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 26-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում.
3) Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձը՝ սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում:
22. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոց(ներ)ում:
23. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորվող հանձնաժողով(ներ)ը, որի անդամներից մեկին (յուրաքանչյուր ձևավորվող հանձնաժողովի համար) առաջադրում է Նախարարությունը:
(23-րդ կետը խմբ. 01.04.25 N 37-Ն)
24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված հաստատություն(ներ)ում:
25. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
26. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.
1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
2) 2-րդ քննաշրջան` ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
26․1․ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են կազմակերպվել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
(26.1-ին կետը լրաց. 01.04.25 N 37-Ն)
27. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում սույն կարգի 22-րդ կետում նշված ավագ դպրոցի տնօրենին` յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:
28. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում:
29. Էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից (պահպանելով սույն կարգի 22-րդ կետի պահանջները):
30. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:
31.Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:
32. Էքստեռն քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր հաստատության տնօրենին:
33. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը գրավոր տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:
34. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը հաստատության տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
35. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում են Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:
36. Էքստեռն քննություններ հանձնող դրսեկները քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում առաջադրանքներ չեն ստանում:
37. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում որևէ պատճառով քննություններին չներկայացած դրսեկը ավարտական և պետական ավարտական քննությունները հանձնում է ԳԹԿ-ի սահմանած օրերին:
38. 1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:
39. Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին սույն կարգի 22-րդ կետում նշված հաստատության տնօրենը տրամադրում է տեղեկանք՝ գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:
40. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:
41. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20-միավորային համակարգում ստացել է 1-7, 10-միավորային համակարգում` 1-3 միավորներ:
42. Քննությունների հանձնաժողովները կազմում է էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած հաստատության տնօրենը.
1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
2) 12-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:
43. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:
44. Բոլոր քննություններից գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:
45. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով չեն պարգևատրվում:
46. Էքստեռն կարգով ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է հաստատությունների հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Հաստատության հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած դրսեկների մասին տվյալները:
47. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող հաստատությունում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:
(հավելվածը խմբ. 10.09.12 N 833-Ն, փոփ., խմբ. 15.01.20 N 01-Ն, լրաց. 25.01.21 N 18-Ն, խմբ. 24.01.24 N 06-Ն, լրաց., փոփ., խմբ. 01.04.25 N 37-Ն)
