ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 1995 թվականի N 47
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացի կանոնակարգը» (կցվում է):
2. Առաջարկել ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին` մինչև 1995 թ. փետրվարի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով հիմնադրվող բաց բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը:
3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` մինչև 1995 թ. փետրվարի 15-ը հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով ստեղծված բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնող հանձնաժողովների կանոնադրությունը:
4. ՀՀ ֆինանսների նախարարությանը`
ա) մինչև 1995 թ. փետրվարի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով հիմնադրվող բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը.
բ) մինչև 1995 թ. փետրվարի 15-ը, Հայխնայբանկի ներկայացմամբ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համատեղ հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով բաժնետոմսերի բաժանորդագրման նպատակով բացվող ժամանակավոր հաշիվների վարման, վճարումների իրականացման, վերադարձման և հաշվառման կարգը.
գ) մինչև 1995 թ. մայիսի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բաց բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով կարգավորվում է պետական ձեռնարկությունների և մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի (այսուհետև` պետական ձեռնարկություն) բաժնետոմսերի վաճառքի ձևով բաժանորդագրության ( այսուհետև` բաժանորդագրություն) իրականացման պայմանները, թողարկվող բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի որոշման կանոնները, ընկերության հիմնադրման, գրանցման կարգը:
2. Սույն կանոնակարգի գործողությունը չի տարածվում բաց բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի վաճառքի վրա:
3. Յուրաքանչյուր պետական ձեռնարկության բաց բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) ձևով սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են` բաժանորդագրության ժամկետները, այդ թվում աշխատավորական կոլեկտիվին վերապահված բաժնեմասի, թողարկվող բաժնետոմսերի նախնական քանակը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, բաժանորդագրությամբ չտեղաբաշխված բաժնետոմսերի տնօրինման պայմանները, բաժանորդագրությունը չկայացած համարելու պայմանները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
II. Ընկերության հիմնադիրները և պետական գրանցումը
4. Ընկերության հիմնադիր է հանդիսանում ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը (այսուհետև` պետական հանձնաժողով):
Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության կառավարման ֆունկցիաները, մինչև բաժանորդագրության արդյունքներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ձևով պետական գրանցումը, իրականացնում է պետական կառավարման համապատասխան վերադաս մարմինը և (կամ) ձեռնարկության կառավարման մարմինները:
5. Պետական ձեռնարկությունն ընկերության ձևով սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո, որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, հիմնադիրը նախապատրաստում է ընկերության հիմնադիր և այլ փաստաթղթեր, գրանցում է բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և հիմնադրի իր իրավունքները փոխանցում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը (այսուհետև` վարչություն):
6. Ընկերության պետական գրանցումը կատարում է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրը հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`
վարչության կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վավերացված բաժանորդագրության արդյունքների ամփոփման համապատասխան փաստաթղթերի.
ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովի արձանագրության.
հիմնադիր ժողովի կողմից ընդունված ընկերության կանոնադրության.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի:
7. Վարչությունը`
պարբերաբար կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրման մասին տեղեկատվության հրապարակումը, այդ թվում տեղյակ պահելով համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին բաժնետոմսերի ընթացքի մասին.
կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրումը, այդ թվում սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, ստեղծելով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով).
վարում է բաժանորդագրության գրանցամատյանը.
հաստատում է բաժանորդագրության արդյունքները.
հրավիրում է ընկերության բաժնետերերի առաջին ժողովը.
բացում է ընկերության ժամանակավոր հաշիվը Հայխնայբանկում:
III. Բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցելու պայմանները
8. Բաժնետոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել`
ՀՀ քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները (այսուհետև` կոլեկտիվի անդամներ) կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշմամբ իրենց հասանելիք բաժնետոմսերի քանակով, ոչ պետական ձեռնարկությունները.
ինվեստիցիոն հիմնադրամները, օտարերկրյա անձինք (այսուհետև` մասնակիցներ):
9. Սույն կանոնակարգի համաձայն մեկ մասնակցի կողմից բաժանորդագրվող բաժնետոմսերի քանակը չի սահմանափակվում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
IV. Ընկերության հիմնադիր փաստաթղթերի և բաժնետոմսերի թողարկման ազդագիրը
10. Ընկերության հիմնադիր փաստաթուղթը ընկերության կանոնադրությունն է, որը մշակվում է պետական հանձնաժողովի կողմից:
11. Ընկերության կանոնադրության մեջ նշվում են`
օրենսդրական այն ակտերը, որոնց հիման վրա ստեղծվում է ընկերությունը.
ընկերության գործունեության առարկան և նպատակը.
ընկերության գտնվելու վայրը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման կարգն ու պայմանները.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերը և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգն ու պայմանները.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բաժնետերերի քվեարկման համար ձայների որոշման կարգն ու պայմանները, ելնելով մեկ բաժնետոմսը` մեկ ձայն սկզբունքից.
բաժնետոմսերի տեսակները և մեկ բաժնետոմսի անվանական արժեքը:
12. Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը պետական հանձնաժողովի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունում գրանցելուց հետո, սահմանված կարգով հրապարակում է մամուլում: Բաժնետոմսերի թողարկման ազդագրով սահմանվում են`
բաժանորդագրության ժամկետները նշելով սկիզբը և ավարտը, այդ թվում կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի բաժանորդագրության սկիզբը և ավարտը.
բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակը և մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.
բաժնետոմսերի դիմաց վճարման պայմանները.
բաժանորդագրման իրականացման վայրը.
բաժնետերերի իրավունքները և պարտականությունները.
բաժանորդագրությունը չկայացած համարելու պայմանները.
այլ տվյալներ:
V. Բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացումը
13. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրով սահմանված ժամկետներում, ընդ որում բաժանորդագրությունը սկսվում է ոչ ուշ քան թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո: Բաժանորդագրությունն իրականացվում է պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում:
14. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրման հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով: Մասնակիցների կողմից հայտերը լրացվում են սույն կանոնակարգին կից ձևերով (հավելված 1, 2, 3) և ներկայացվում են վարչությանը հայտում նշված գումարի մուծման մասին անդորրագրի հետ միասին: Մեկ մասնակիցը տվյալ բաժանորդագրությանը մասնակցելու համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Հայտի ներկայացման ժամկետ է համարվում վարչության կողմից հայտի ստացման օրը:
Վարչությունում հայտերը գրանցվում են բաժնետոմսերի բաժանորդագրության ընդհանուր գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան), ըստ հայտերի ներկայացման ժամկետների հաջորդականության: Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կնքված վարչության կնիքով: Գրանցամատյանի վարումը պետք է իրականացվի դրամարկղային գրքերի վարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Ընդհանուր գրանցամատյանում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) հայտի ներկայացման ժամկետը.
բ) մասնակցի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.
գ) բաժնետոմսերի քանակը հատերով.
դ) հայտում նշված բաժնետոմսերի քանակը, հատերով.
ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.
զ) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.
է) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.
ը) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:
16. Աշխատավորական կոլեկտիվի անդամների բաժանորդագրության համար վարվում է առանձին գրանցամատյան, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) հայտերի ներկայացման ժամկետը.
բ) մասնակցի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.
գ) կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին հասանելիք բաժնետոմսերի քանակը, հատերով.
դ) հայցվող բաժնետոմսերի քանակը, հատերով.
ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.
զ) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.
է) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.
ը) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:
17. Ներկայացված հայտը մերժվում է, եթե ներկայացնող անձը` խախտել է սույն կանոնակարգով սահմանված հայտերի ներկայացման ժամկետները և կարգը.
չի կարող հանդիսանալ սեփականաշնորհման սուբյեկտ.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Մերժված հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) հայտի ներկայացման ժամկետը.
բ) հայտատուի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.
գ) բաժնետոմսերի քանակը, հայտերով.
դ) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.
ե) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.
զ) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.
է) մերժման հիմքերը.
ը) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:
18. Բաժնետոմսերի համար վճարը մուծվում է Հայխնայբանկում` բաժանորդագրության նպատակով բացված ընկերության ժամանակավոր հաշվին: Վճարը կարող է մուծվել բոլոր օրինական վճարման միջոցներով, այդ թվում սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Ընդունված հայտերի դիմաց վճարը հետ չի վերադարձվում, բացառությամբ բաժանորդագրությունը չկայացած համարելու և սույն կանոնակարգի 24 կետում նշված դեպքի: Վճարը վերադարձվում է մասնակցի պահանջով տասը բանկային օրվա ընթացքում, ընդ որում սեփականաշնորհման սերտիֆիկատները մուծված վճարի գումարը վերադարձվում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով:
19. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքները ամփոփվում են բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն (հավելված 4):
Արձանագրությանը կցվում է բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի նախնական գրանցամատյանը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժանելի մասը և որի բոլոր թերթերը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
VI. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակի որոշումը
20. Բաժնետոմսերի բաժանորդագրության ընթացքում ամեն մասնակցին հասանելիք բաժնետոմսերի քանակը, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակի, հավասար է մասնակիցների կողմից ներկայացված և գրանցամատյանում գրանցված հայտերում նշված բաժնետոմսերի քանակին:
21. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված բաժնետոմսերի գումարային քանակը, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի, չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի 25 տոկոսը:
22. Բաժնետոմսերի անվանական արժեքները ենթակա չեն փոփոխման բաժանորդագրության արդյունքում: Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի հետևյալ անվանական արժեքներից մեկը` 100, 200, 500, 1000, 2000, 5000, 10000 դրամ:
23. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԳՔ=(ԲՔԳ-ԱԿԲ)/ |
((ԲՆՔ-ԱԿԲ) |
/ԲՆՔ)) |
որտեղ`
ԲԳՔ-ն բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակն է,
ԲՔԳ-ն բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված ընդհանուր գրանցամատյանում գրանցված հայտերի ընդհանուր գումարն է,
ԱԿԲ-ն բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված հայտերի ընդհանուր գումարն է,
ԲՆՔ-ն կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:
24. Բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԱԿՀ = ԲԳՔ - (ԲՔԳ - ԱԿԲ)
որտեղ`
ԱԿՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակն է:
Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը մեծ է բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված հայտերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին, որի հայտը գրանցված է համապատասխան գրանցամատյանում, հայտում նշված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է Կ = ԱԿՀ/ԱԿԲ գործակցով, իսկ ավելին վճարված գումարը վերադարձվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված կարգով:
VII. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի որոշումը
25. Այն դեպքում, երբ որպես սեփականաշնորհման օբյեկտ հանդես է գալիս պետական ձեռնարկությունը, բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը սահմանվում է որպես սույն կանոնակարգի 23-րդ կետին համաձայն հաշվարկված բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ, համաձայն հետևյալ բանաձևի`
ԿՀ = ԲԳՔ * ԲԱԱ,
որտեղ`
ԿՀ-ն ընկերության կանոնադրական հիմնադրամն է,
ԲԱԱ-ն մեկ բաժնետոմսի անվանական արժեքն է:
26. Այն դեպքում, երբ որպես սեփականաշնորհման օբյեկտ հանդես է գալիս մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, ապա բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը որոշվում է հետևյալ բանաձևի`
ԿՀՔ = ԿԿ * ԿՀԸ/ԿՀՊ,
որտեղ`
ԿՀՔ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության հիման վրա ստեղծված բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափն է,
ԿԿ-ն բաժանորդագրության արդյունքում ստեղծված բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհված պետական բաժնեմասի արժեքն է,
ԿՀԸ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության գույքի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է,
ԿՀՊ-ն այդ ընկերության պետական բաժնեմասի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է:
Մասնակի ահատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման սերտիֆիկատների կամ դրանց հիման վրա տրված բաժնետոմսերի անվանական արժեքը ենթակա է վերագնահատման, որը իրականացվում է բազմապատկելով մասնակի անհատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման մասնակիցներին պատկանող սերտիֆիկատների կամ բաժնետոմսերի անվանական արժեքը Կ = ԿՀՔ/ԿԿ գործակցով: Ելնելով նշված վերագնահատման արդյունքներից մասնակի անհատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման մասնակիցները պետք է վերագրանցվեն բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի գրանցամատյանում, իսկ նրանց պատկանող սերտիֆիկատները կամ բաժնետոմսերը փոխանակվեն ընկերության բաժնետոմսերի հետ:
VIII. Ինվեստիցիոն հիմնադրամների մասնակցությունը բաժանորդագրությանը
27. Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքներով պարզվում է, որ ինվեստիցիոն հիմնադրամին պատկանող բաժնետոմսերի քանակը ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 40 տոկոսից ավելի է, ապա ինվեստիցիոն հիմնադրամը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ չարգելված ձևերով ընկերության գրանցման պահից ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում համապատասխանեցնել բաժնետոմսերի իր մասը 40 տոկոս սահմանափակմանը: Ինվեստիցիոն հիմնադրամն ավելցուկ բաժնետոմսերի նկատմամբ չի կարող ունենալ ձայնի իրավունք: Եթե նշված վեցամսյա ժամանակահատվածը լրանալուց հետո ինվեստիցիոն հիմնադրամին պատկանող բաժնետոմսերի քանակը գերազանցում է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 40 տոկոսը, ապա ավելցուկ բաժնետոմսերը ենթակա են վարչության կողմից պարտադիր վաճառքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վարչության կողմից վաճառքի ընթացքում ինվեստիցիոն հիմնադրամը չի ստանում ավելցուկ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները:
IX. Բաժանորդագրությունը չկայացած համարելու հետևանքները
28. Սույն կանոնակարգի 21 կետով նախատեսված դեպքում վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփելուց հետո, եռօրյա ժամկետում կազմում է համապատասխան արձանագրություն` նշելով ընդունված հայտերի թիվը և չիրացված բաժնետոմսերի ընդհանուր քանակը: Այդ արձանագրության հիման վրա վարչությունը հրապարակայնորեն հայտարարում է բաժանորդագրության չկայացման մասին, այդ մասին տեղյակ պահելով պետական հանձնաժողովին:
Այդ դեպքում տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը իրականացվում է ՀՀ օրենսդրոթյամբ սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Հ Ա Յ Տ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
(լրացվում է մասնակցի կողմից)
Հայտատու ես__________________________________________________ |
_____________________________________________________________ (անձը հաստատող փաստաթուղթ` սերիա, թիվ, ամսաթիվ, տրման վայրը) |
_____________________________________________________________ |
Հասցեն______________________________________________________ |
ծանոթանալով____________________________________________________ (սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը) |
բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել |
_____________________________________________________________ (բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով) |
և այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը_____________________________ |
_____________________________________________________________ (վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվում |
_____________________________________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատներով) |
|
«____» _______________ 199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
Հ Ա Յ Տ
ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայտատու ________________________________________________________ (ձեռնարկության կամ ինվեստիցիոն հիմնադրամի անվանումը) |
Ի դեմս __________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոնը) |
որը գործում է ______________________________________________ հիման վրա (փաստաթղթի անվանումը) |
Իրավաբանական հասցեն` _____________________________________________ |
Պետական ձեռնարկության գրանցման համարը և վայրը` __________________________ |
________________________, ծանոթանալով ___________________________ |
_____________________________________________________________ (սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը) |
բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել |
_____________________________________________________________ (բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով) |
և այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ____________________________ |
______________________________________________________________ (վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվումսեփականաշնորհման սերտիֆիկատներով) |
ՀԱՅՏԱՏՈՒ` ______________________(Ա.Հ.Ա. ստորագրություն) |
«____» _______________ 199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 3 |
Հ Ա Յ Տ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Համաձայն կոլեկտիվի ժողովի որոշման _____________________, (արձանագրությունից(ամսաթիվը) |
քաղվածքը կցվում է) ______________________________________________ (կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին հասանելիք |
____________________________________________________________ բաժնետոմսերի քանակը) |
Ես __________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն) |
___________________________________________________, ծանոթանալով (անձը հաստատող փաստաթուղթ` սերիա, թիվ, ամսաթիվ) |
____________________________________________________________ (սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը) |
բաժնետոմսերի թողարկման ազդագիր, ցանկանում եմ բաժանորդագրվել |
____________________________________________________________ (բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով) |
և այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը ____________________________ |
_____________________________________________________________ (վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվումսեփականաշնորհման սերտիֆիկատներով) |
ՀԱՅՏԱՏՈՒ` ______________________(Ա.Հ.Ա. ստորագրություն) |
«____» _______________ 199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 4 |
«Հաստատում եմ» ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ ______________________________ (Ա.Հ.Ա. ստորագրություն)
«____» _______________ 199 թ. |
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _______
«______» _______________ 199 թ. |
Հանձնաժողովի կազմը` |
Նախագահ` ___________________________________________________ (Ա.Հ.Ա. ստորագրությունը) |
Քարտուղար` ___________________________________________________ (Ա.Հ.Ա. ստորագրությունը) |
Անդամներ` ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ Բաժանորդագրության իրականացման հիմքերը. |
բաժանորդագրությունը իրականացվել է համաձայն |
ՀՀ կառավարության որոշման ___________________________________________ (որոշման ամսաթիվը և համարը) |
և թողարկման ազդագրի ______________________________________________ (թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը) |
ընդհանուր քանակը _______________________________________ (քանակը թվերով և տառերով) |
Թողարկման ազդագրով հայտարարված բաժնետոմսերի բաժանորդագրման |
նախնական քանակը ______________________________________________________ (քանակը թվերով և տառերով) |
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը __________________________________________ (քանակը թվերով և տառերով) |
Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _________________________________ |
_________________________________________________________ դրամ, (քանակը թվերով և տառերով) |
այդ թվում սեփականաշնորհման սերտիֆիկատներով __________________________________ |
______________________________________________________________ դրամ (քանակը թվերով և տառերով) |
Սեփականաշնորհվող ձեռնարկության կոլեկտիվի անդամների կողմից բաժանորդագրված |
բաժնետոմսերի քանակը ____________________________________________ դրամ (քանակը տառերով և թվերով) |
Բաժանորդագրությանը մասնակիցների կազմը և բաժնետոմսերի քանակը |
ՀՀ քաղաքացիների և քաղաքացիների խմբերը, որոնք չեն հանդիսանում |
կոլեկտիվի անդամներ ________________________________________________ (քանակը տառերով և թվերով) |
կոլեկտիվի անդամներ _______________________________________________ (քանակը տառերով և թվերով) |
ոչ պետական ձեռնարկություններ ____________________________________________ (քանակը տառերով և թվերով) |
օտարերկրյա ձեռնարկություններ _______________________________________________ (քանակը տառերով և թվերով) |
ինվեստիցիոն հիմնադրամներ ______________________________________________ (քանակը տառերով և թվերով) |
Համաձայն ՀՀ կառավարության « »-ի ________ 1995 թիվ որոշման |
_________________________________________________________________ (բաժանորդագրությունը կայացել է) |
_________________________________________________________________ (բաժանորդագրությունը չի կայացել) |
Բաժանորդագրության մասնակիցների անվանական ցանկը և յուրաքանչյուր մասնակցի կողմից |
բաժանորդագրված բաժնետոմսերի տեղեկանքը կցվում է: |
Հանձնաժողովի նախագահ` ________________________________________________ |
Հանձնաժողովի քարտուղար` _______________________________________________ |
