ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամիս ուշացումով է ներկայացրել պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Երկարաձգել մեկ ամսով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի վերահաստատման մասին» որոշման 2-րդ կետով նախատեսված պետական միջոցների մասնակցությամբ գործող բոլոր ֆոնդերի վերահաստատումը:
|
|
3 հունիսի 1994 թվականի, |