ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«14» փետրվարի 2025 թ. |
N 26-Ն |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.04.5 «ՆԵՐՔԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.04.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածը և 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 25-ի թիվ 761-Ա/2 հրամանով հաստատված ընթացակարգի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0738.04.5 «Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի, սանիտարատեխնիկական սարքավորումների տեղակայում ու շահագործում» մասնագիտության 0738.04.01.5 «Տեխնիկ՝ սանիտարատեխնիկական սարքավորումների, ջեռուցման և օդափոխման ներքին համակարգերի տեղակայման ու կարգավորման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025-2026 ուսումնական տարվանից:
Նախարար՝ 2/14/2025 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.04.5 «ՆԵՐՔԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.04.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2025 թվական:
