ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«24» փետրվար 2025 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել կրծքագեղձի բարորակ դիսպլազիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24.02.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «24» փետրվար 2025 թվականի N 25-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
N 60.0 |
Կրծքագեղձի սոլիտար բուշտ (կիստա) Կրծքագեղձի բուշտ |
2) |
N 60.1 |
Սփռուն ստինքախտություն (դիֆուզ-կիստոզային մաստոպաթիա) Կրծքագեղձի կիստոզ Բացառությամբ` էպիթելի աճակալման (պրոլիֆերացիայի) (N60.3) |
3) |
N 60.2 |
Կրծքագեղձի ֆիբրոադենոզ Բացառությամբ` կրծքագեղձի ֆիբրոադենոմայի (D24) |
4) |
N 60.3 |
Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ Էպիթելի աճակալումով ստինքախտություն (մաստոպաթիա էպիթելի պրոլիֆերացիայով) |
5) |
N 60.4 |
Կրծքագեղձի ծորանի լայնացում (էկտազիա) |
6) |
N 60.8 |
Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ |
7) |
N 60.9 |
Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1. Սոլիտար կիստայի տեսակները. 1) կրծքագեղձի ատիպիկ կիստա. 2) ֆիբրոզային կիստա. 3) ծորանային կիստա. 4) բազմախոռոչ կիստա. 5) փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա (>20մմ): 2. Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ՝ 1) դիֆուզ. 2) հանգուցային: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վիրաբույժ-ուռուցքաբան(օնկովիրաբույժ), ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան |
8) |
Գանգատներ |
Կրծքագեղձում պինդ կամ էլաստիկ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն, մաստալգիա: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ կամ էլաստիկ կոնսիստենցիայի ուռուցքանման գոյացության առկայություն, տեղային ջերմության և փափուկ զոնաների արագ առաջացում: Պացիենտները կարող են ունենալ արտահայտված ցավ, պտուկից առատ արտադրություն: Հիվանդության պատմության տևողությունը < 6 ամիս: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Դեղորայքային բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբույժ-ուռուցքաբանի(օնկովիրաբույժ)՝ կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ |
1 |
1 |
2) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետի (ռադիոլոգ) խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
1. Նորմայի սահմաններում: 2. Սակավարյունություն: 3. Թրոմբոցիտոպենիա: 4. Երկաթի պակասո, թալասսեմիա: 5. Լեյկոցիտոզ: 6. Լեյկոպենիա: |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), միզանյութ և միզանյութի N, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալացված գործակից` ՄՆԳ) |
1 |
1 |
1. Նորմայի սահմաններում: 2. Նորմայից շեղումներ /ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, բիլիռուբինի բարձրացում/: 3. Հիպերգլիկեմիա, հիպոգլիկեմիա: 4. Միզաթթվային ազոտի, միզանյութի, կրեատինինի բարձրացում: 5. Արյան մակարդելիության ցուցանիշների շեղումներ: |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Մեզում օքսալատների, լեյկոցիտների, միզաթթվային աղերի առկայություն |
4) |
Առկա չէ |
Արյան շճաբանական հետազոտություն (հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) և սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում) |
1 |
1 |
Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
Ռենտգեն թվային մամոգրաֆիա` տոմոսինթեզով |
1 |
1 |
1. Կրծքագեղձի սոլիտար կիստա: 2. Կրծքագեղձի դիֆուզ կիստոզ մաստոպաթիա: 3. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ: 4. Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ: 5. Կրծքագեղձի ծորանների էկտազիա: 6. Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ: 7. Կրծքագեղձի չճշտված բարորակ դիսպլազիաներ: 8. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ: |
6) |
Առկա չէ |
Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն (ըստ ցուցման) |
1 |
1 |
Անութային, վերանրակային, ստորանրակային լիմֆադենոպաթիա |
7) |
Առկա չէ |
Կրծքագեղձերի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
1. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ: 2. Ֆիբրոսկլերոզ: 3. Այլ բարորակ դիսպլազիաներ: 4. Չճշտված բարորակ դիսպլազիաներ: 5. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ: |
8) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 |
Նորմա, պլևրիտ, թոքաբորբ |
9) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Ճարպային հեպատոզ, երիկամներում միկրոլիթների պատկեր, արգանդի միոմա: |
10) |
Առկա չէ |
Ուռուցքանման գոյացության տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ |
1 |
1 |
1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք ներառում են՝ 1) Կալցիումի պաշարներ կրծքագեղձում՝ կալցիֆիկատներ. 2) Կիստաներ. 3) Կրծքագեղձի ադենոզ. 4) Ճարպային նեկրոզ. 5) Ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ. 6) Ատիպիկ ներծորանային հիպերպլազիա. 7) Ատիպիկ բլթակային հիպերպլազիա. 8) Բլթակային կարցինոմա տեղում (in situ)` (LCIS). 9) Ծորանային կարցինոմա տեղում (in situ)` (DCIS) |
11) |
Առկա չէ |
Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածաբանական հետազոտությամբ |
1 |
1 |
1. Ավշային հանգույցի բորբոքում, ռեակտիվ հիպերպլազիս: 2. Լիմֆոգրանուլեմատոզ: 3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ: 4. Տուբերկուլյոզ: |
12) |
Առկա չէ |
Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ |
1 |
1 | |
13) |
Առկա չէ |
Պտուկից արտադրության բջջաբանական հետազոտություն |
1 |
1 |
1. Գալակտորեա: 2. Ինֆեկցիոն ախտահարում: 3. Դուկտէկտազիա: 4. Ներծորանային պապիլոմա: |
14) |
Առկա չէ |
Պտուկից արտադրության բակտերիաբանական հետազոտություն |
1 |
1 | |
15) |
Առկա չէ |
Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ |
1 |
1 |
1. Ինտրակիստոզ պապիլոմա: 2. Թարախային կիստա: |
16) |
Առկա չէ |
Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բակտերիաբանական հետազոտությամբ |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա- վորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Տեղային օգտագործման դեղաձև կամ Per os (օրալ) ՈՍՀԴ |
Պարացետամոլ 500մգ Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ Դիկլոֆենակի /սպեղանի/ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)10մգ/գ |
Դեղա-հատեր դեղա-հատեր սպեղանի դոնդող արտաքին կիրառման ատեր |
Օրը 2 անգամ |
600 |
- |
3-6 ամիս |
2) |
Երեկոյան գարնանածաղկի յուղ և վիտամին E |
Վիտամին A, վիտամին D3, վիտամին E, վիտամին C, ֆոլաթթու, վիտամին B1, վիտամին B2, վիտամին B6, վիտամին B12, նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան |
դեղա-հատեր |
օրը 2 անգամ |
1000մգ 200 IU |
- |
4-6 ամիս |
3) |
Լինօլենաթթու |
Լինօլենաթթու |
դեղպատիճ |
օրը 2 անգամ |
300մգ |
- |
3-4 ամիս |
4) |
Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3 |
Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3 |
դեղա-հատեր և կաթիլներ ներքին ընդունման հոմեոպա-թային |
օրը 2 անգամ /հաբ/ 30 կաթիլից օրը 2 անգամ |
|
- |
3-4 ամիս |
5) |
Տամոքսիֆեն 20 |
Տամոքսիֆեն 20 մգ |
դեղա-հատեր |
օրը 1 անգամ |
10մգ |
- |
3-4 ամիս |
6) |
Դանազոլ 200մգ /FDA-ի կողմից հաստատված միակ դեղամիջոցը մաստալգիայի բուժման համար/ |
Դանազոլ 200մգ |
դեղա-հատեր |
Օրը 2-4 անգամ |
200-800մգ |
- |
3-4 ամիս |
7) |
Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ |
Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ |
դեղա-հատեր |
Ամեն 8 ժամը 1 անգամ |
2.5մգ |
- |
3 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Կրծքագեղձի սոլիտար կիստայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 5-ում.
Ձև 5
|
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK551609/
2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/3321867/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2025 թվական:
