ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Ազգայնացնել Հայաստանի կոմունիստական կուսակցության ամբողջ ունեցվածքը, այն հանձնելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնօրինմանը:
2. Չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ունեցվածքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կարգադրության մասին» որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարել ԽՄԿԿ ունեցվածքի` Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնաբաժինը:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` ապահովել Հայաստանի կոմունիստական կուսակցության արխիվի հանձնումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|