ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» մարտի 2025 թ. |
N 30-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
3/4/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 4-ի N 30-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորումը, թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաների և հավաքածուների ընդգրկումը և դրանից հանելու գործընթացն իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
3. Թանգարանային հավաքածուն ձևավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ՝ ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների և հավաքածուների հիման վրա:
4. Թանգարանային հավաքածուն ձևավորվում է թանգարանի առաքելությանը և թանգարանի գիտական խորհրդում հաստատած համալրման հայեցակարգին համապատասխան և վերցվում մշտական պահպանության: Համալրման հայեցակարգը ներառում է թանգարանի բնույթին համապատասխան համալրման սկզբունքները, ուղղությունները, ձևերն ու մեթոդները:
5. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգը թանգարանի ուղղվածությանը համապատասխան հիմնական հավաքածուի պարբերական արդիականացման հիմնավորումն է, որը թանգարանի ընդհանուր զարգացման հայեցակարգի պարտադիր բաղկացուցիչն է։
6. Արգելվում է հիմնական հավաքածուում հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների նվիրատվությունն ու օտարումը:
2. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
7. Առարկայի` թանգարանայինի կարգավիճակ ստանալու, տվյալ թանգարանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը ամրագրող իրավական առաջին փաստաթուղթը թանգարանային առարկայի մշտական պահպանության ընդունման ակտն է՝ համաձայն Ձև 1-ի, որը կազմվում է երեք օրինակից, ստորագրվում է մի կողմից հանձնողի՝ առարկայի սեփականատերը, մյուս կողմից՝ ընդունողի (թանգարանի ներկայացուցիչների` գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի), պատասխանատու ֆոնդապահի կողմից, հաստատվում է թանգարանի (կազմակերպության) ղեկավարի ստորագրությամբ և թանգարանի կնիքով:
8. Առարկաները թվարկվում են մեկը մյուսի հետևից իրենց համապատասխան համառոտ բնութագրիչներով (հեղինակը, առարկայի անվանումը, ժամանակաշրջան կամ տարեթիվ, ստեղծման և գրանցման վայրը /կամ գտնվելու վայրը հնագիտական առարկաների դեպքում/, չափերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, ստորագրությունը, վիճակը, ձեռք բերման միջոցը (նվիրատվություն, առք ու վաճառք, կտակ, փոխանակում և այլն):
9. Մշտական պահպանության ընդունման ակտում արձանագրվում է ընդունողների (թանգարանի պատասխանատու անձանց պաշտոնները) և սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային և կոնտակտային տվյալները: Բոլոր ստորագրությունները պետք է վերծանված լինեն, իսկ առարկայի սեփականատիրոջ ստորագրությունը ստանալու անհնարինության դեպքում մշտական պահպանության ակտին կցվում է «Ստացականը»՝ համաձայն Ձև 2-ի:
10. Թանգարանը չի կարող գնել, նվիրատվություն կամ որպես ժառանգություն ընդունել թանգարանային առարկաներ և հավաքածուներ, եթե բացակայում են դրանց ծագման և տնօրինման իրավական հիմքերը՝ բացառությամբ հնագիտական, պատմակենցաղային, ազգագրական և բնագիտական գիտարշավների արդյունքում հայտնաբերված մշակութային առարկաների:
11. Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշմամբ մշտական պահպանության ընդունման ակտով թանգարան ընդունված առարկան պարտադիր գրանցվում է գլխավոր մատյանում:
3. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12. Պետական կամ համայնքի սեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող է հանվել՝
1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում՝ մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների).
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.
3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.
4) երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը:
13. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուներից կորած առարկաները չեն հանվում հաշվառումից և մնում են հաշվառված:
14. Պետական թանգարանների թանգարանային հավաքածուից թանգարանային առարկաները և հավաքածուներն հանելու նպատակով այլ պետական մարմնի ենթա-կայությամբ գործող թանգարանների դեպքում՝ մարմնի ղեկավարը, իսկ լիազոր պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում՝ թանգարանի (կազմա-կերպության) ղեկավարը գրությամբ դիմում է լիազոր պետական մարմնին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) հիմնավորում՝ թանգարանային հավաքածուից թանգարանային առարկան հաշվա-ռումից հանելու վերաբերյալ,
2) թանգարանային առարկայի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը,
3) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունը,
4) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը` որոշումով:
15. Լիազոր պետական մարմինն ընդունում է 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե փաստաթղթերն ամբողջական չեն, ապա գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:
16. 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը ամբողջական լինելու դեպքում լիազոր պետական մարմինը թանգարանային առարկաները և հավաքածուներն հաշվառումից հանելու նպատակով պատրաստում է Կառավարության որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
17. Կառավարության որոշման ընդունումից հետո այլ պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում այն գրությամբ տրամադրվում է այլ պետական մարմնի ղեկավարին, իսկ լիազոր պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում՝ թանգարանի (կազմակերպության) ղեկավարին:
18. Լիազոր պետական մարմնի գրությունը ստանալուց հետո թանգարանը տասնօրյա ժամկետում ներկայացնում է տեղեկություն գործընթացի ավարտի վերաբերյալ:
19. Համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուից թանգարանային առարկաները և հավաքածուներն հաշվառումից հանելու նպատակով համայնքի ղեկավարը գրությամբ դիմում է լիազոր պետական մարմնին՝ կցելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
20. Լիազոր պետական մարմինը ընդունում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք՝ տալով դրական կամ բացասական դիրքորոշումը:
21. Պահանջվող փաստաթղթերն ամբողջական չլինելու դեպքում լիազոր պետական մարմինը գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:
19. Լիազոր պետական մարմնի դրական դիրքորոշման դեպքում համայնքապետարանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է համայնքի ավագանու որոշման նախագիծ՝ կցելով լիազոր պետական մարմնի դրական դիրքորոշումը և սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
20. Համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո համայնքի ղեկավարը գրությամբ որոշման պատճենը ներկայացնում է լիազոր պետական մարմին և թանգարանի (կազմակերպության) ղեկավարին:
21. Համայնքի ղեկավարի գրությունը և համայնքի ավագանու որոշման պատճենը ստանալուց հետո թանգարանի (կազմակերպության) ղեկավարը տասնօրյա ժամկետում համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկություն գործընթացի ավարտի վերաբերյալ:
22. Թանգարանի գլխավոր մատյանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանելը իրականացնում է միայն թանգարանի գլխավոր ֆոնդապահը (ավանդապահը) գլխավոր մատյանի «Ծանոթություն» բաժնում կարմիր գրիչով՝ հղում կատարելով հիմք փաստաթղթին, պետական թանգարանների դեպքում՝ Կառավարության որոշման համարը, ընդունման ամսաթիվը, տարեթիվը, իսկ համայնքային թանգարանների դեպքում՝ համայնքի ավագանու որոշման համարը, ընդունման ամսաթիվը, տարեթիվը: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը (ավանդապահը) կազմում է թանգարանային հավաքածուից թանգարանային առարկան հաշվառումից հանելու վերաբերյալ ակտը՝ համաձայն Ձև 3-ի, որը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է ֆոնդային-գնահատող հանձնաժողովի անդամների, գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի) և հաստատվում թանգարանի ղեկավարի ստորագրությամբ և թանգարանի կնիքով:
23. Ակտի մեկ օրինակը պահվում է գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի), մյուսը՝ հավաքածուի (բաժնի) ֆոնդապահի, իսկ պատճենը թանգարանի (կազմակերպության) ղեկավարը գրությամբ ներկայացնում է լիազոր պետական մարմնին:
Ձև 1
__________________________________________________
Թանգարանի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Թանգարանի ղեկավար՝ _______________________
(ստորագրություն)
«_____»_______________թ.
ԱԿՏ N ____
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն ակտը կազմված է այն մասին, որ թանգարանը իր լիազոր անձանց անունից
______________________________________________________________________________
(ԱԱՀ, պաշտոնը)
Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշմանը համապատասխան (արձանագրություն N ____ «____»_____ թ.
և պայմանագրի հիման վրա ___ «____»_________թ.
ընդունեց, իսկ __________________________________________________________________
(սեփականատիրոջ ԱԱՀ, բնակության վայրը, անձնագրային տվյալները)
______________________________________________________________________________
հանձնեց մշտական պահպանության հետևյալ մշակութային առարկաները.
Հ/Հ |
Առարկայի անվանումը և համառոտ նկարագիրը, ժամանակը, արձանագրությունները, կնիքները |
Նյութը, տեխնիկան |
Չափերը |
Քանակը |
Վիճակը |
Ձեռք բերման ձևը |
Ծանո-թություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ակտով ընդամենը` ________________________________________________________ առարկաներ
(թվերով և տառերով)
Հիմք` ֆոնդային-գնահատող հանձնաժողովի արձանագրություն N ____ « ____»_________ թ.
Հանձնեց` |
/____________________/ (ստորագրություն) |
_________________________________ (ԱԱՀ) |
Ընդունեց` |
/____________________/ (ստորագրություն) |
_________________________________ (ԱԱՀ) |
Ձև 2
Թանգարանի անվանումը --------------
ՍՏԱՑԱԿԱՆ № _______
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«____» __________ թ.
Համաձայն սույն ստացականի թանգարանի ներկայացուցիչ
____________________________________________________________________________-ը
(ԱԱՀ, պաշտոնը)
Ֆոնդային-գնահատող հանձնաժողովին ներկայացնելու համար, թանգարան` մշտական պահպանության ___________________ ժամկետով ընդունեց
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ ԱԱՀ, բնակության վայրը, անձնագրային տվյալներ)
ներքոնշյալ առարկաները.
Հ/Հ |
Առարկայի անվանումը և համառոտ նկարագրությունը |
Պահպանվածությունը |
Հաշվառման համարը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը՝ __________________________ առարկա
Հանձնեց` |
/____________________/ (ստորագրություն) |
_________________________________ (ԱԱՀ) |
Ընդունեց` |
/____________________/ (ստորագրություն) |
_________________________________ (ԱԱՀ) |
Ձև 3
Թանգարանի անվանումը --------------
ԱԿՏ № _______
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
«____» __________ թ.
Համաձայն՝
_________________________________________________________________ որոշման
(ՀՀ կառավարության կամ համայնքի ավագանու որոշման համարը, ընդունման ամսաթիվը, տարեթիվը)
Ֆոնդային-գնահատող հանձնաժողովը որոշեց հիմնական հավաքածուի հաշվառումից հանել ներքոնշյալ թանգարանային առարկան կամ առարկաները.
Հ/Հ |
Առարկայի անվանումը, համառոտ նկարագրությունը |
Պահպանվածությունը |
Հիմնական հավաքածուի հաշվառման համարը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը՝ __________________________ առարկա
Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի անդամներ՝ |
/____________________/ (ստորագրություն) |
____________________________ (ԱԱՀ) |
Գլխավոր ավանդապահ` (ֆոնդապահ) |
/____________________/ (ստորագրություն) |
____________________________ (ԱԱՀ) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական:
