Basic information
Number
N 1496-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.2009-30.12.2010)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1545
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.12.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.2009
Effective date
31.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ելնելով սույն որոշման հավելվածում նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ապահովվածությունից` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշգրտումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1496-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ Միջոցառման անվանումը Կատարողը Ժամկետը
1. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին սպառնացող քարաթափերի տեղամասերի ուսումնասիրություն, գույքագրում և դրանցից պաշտպանվելու կանխարգելիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների իրականացման ժամանակացույցի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

համապատասխան մարզպետարաններ

2011 թ. հունիս
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության` հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող քարաթափերի տեղամասերի ուսումնասիրություն, գույքագրում և դրանցից պաշտպանվելու կանխարգելիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների իրականացման ժամանակացույցի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

համապատասխան մարզպետարաններ

2011 թ. հունիս
3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին սպառնացող քարաթափերի կանխարգելման աշխատանքների իրականացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.
4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության` հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարածքներում քարաթափերի կանխարգելման աշխատանքների իրականացում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ
2012-2014 թթ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

 

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
23.12.2010, N 1706-Ն 30.12.2010, N 1496-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation