ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«27» հունվար 2025 թվականի |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելվածի՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Հավաստագրերը տրամադրվում են`
1) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած և մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար.
2) միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար․
3) ավագ բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու և անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու համար:»․
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձև N 1) ստանալու համար հայտը ձևավորվում է հայտատուի արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ։»․
3) 6-րդ կետում «(Ձև N 2)» բառերը փոխարինել «(Ձև N N 2 և 3)» բառերով․
4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն՝ ինքնաշխատ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից ստացված, իսկ դրա բացակայության դեպքում՝ քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք․»․
5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16․ Հավաստագրերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով։ Ընդ որում, առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր միջին բուժաշխատողներին տրամադրվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով:»․
6) 17-րդ կետում «երեք ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով․
7) 19-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կամ» բառերը․
8) Ձև N 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 0 0 0 0 0
Տրված «-» -----20 թվականին |
Ուժի մեջ է մինչև «-» ----20 թվականը |
______________________________________________________________________________-ը
(ավագ բուժաշխատողի անուն, հայրանուն, ազգանուն)
ունի ------------------------ ՇՄԶ կրեդիտ։
(կրեդիտի քանակը)
QR (արագ արձագանքման) կոդ »։
9) Ձև N 2-ից հետո լրացնել Ձև N 3՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 0 0 0 0 0
Տրված «-» -----20 թվականին |
Ուժի մեջ է մինչև «-» ----20 թվականը |
______________________________________________________________________________-ը
(միջին բուժաշխատողի անուն, հայրանուն, ազգանուն)
ունի ------------------------ ՇՄԶ կրեդիտ և իրավունք՝ առողջապահության բնագավառում
(կրեդիտի քանակը)
ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:
QR (արագ արձագանքման) կոդ»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ և 7-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
27.01.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: