ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ադրբեջանական ՍՍՀ-ում և Հայկական ՍՍՀ մի շարք շրջաններում իրավիճակի կտրուկ սրումը, որտեղ ընդհարումներ են տեղի ունենում ազգային տողի վրա, և գիտակցելով պատասխանատվությունը հասարակական կարգի պահպանության և մարդկանց անվտանգության համար, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է
- դադարեցնել Հայկական ՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ութերորդ նստաշրջանի նիստի աշխատանքը մինչև իրավիճակի նորմալացումը. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներին` վերադառնալ տեղերը և անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել շրջաններում ազգամիջյան հողի վրա ընդհարումները կանխելու ուղղությամբ.
- Հայկական ՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ութերորդ նստաշրջանի աշխատանքը վերսկսել հանրապետությունում իրավիճակի նորմալացումից հետո:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` | Հ. Ոսկանյան |
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` |
Ն. Ստեփանյան |
22 նոյեմբերի 1988 թվականի |