ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումը դնել.
ա) դատարանների վրա`
այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև օրենքի ընդունումը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռները օրինական ուժի մեջ չեն մտել.
պայմանական դատապարտված անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատավճիռների կատարումը հետաձգվել է, ինչպես նաև պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ.
այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժ են կրում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վրա.
բ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա`
այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը և նյութերը քննվում են այդ մարմինների կողմից.
գ) ներքին գործերի մարմինների վրա`
այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժ են կրում ազատազրկման վայրերում` ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ.
այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են պայմանականորեն պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, ինչպես նաև ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով` հատուկ պարետամասի պետի որոշմամբ.
այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման կամ դատապարտվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման, բայց չեն գտնվում կալանքի տակ կամ չեն ուղարկվել աշխատանքի վայր, և այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ուղղիչ աշխատանքների` ներքին գործերի շրջանային (քաղաքային) բաժնի կամ վարչության պետի որոշմամբ:
2. Ամնիստիա կիրառելու վերաբերյալ ներքին գործերի մարմինների, հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունվող որոշումները պետք է հաստատվեն դատախազի կողմից:
Դատարանների կողմից ամնիստիայի վերաբերյալ օրենքի կիրառման դեպքում դատախազի մասնակցությունը պարտադիր է:
3. Օրենքը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 1992 թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ:
4. Օրենքի 1 հոդվածը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են կամ հղի վիճակում են 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
Մինչև 16 տարեկան երեխա ունեցող կանայք հանդիսանում են այն անձինք, որոնց երեխաների 16 տարին լրանում է մինչև 1993 թվականի հունվարի 1-ը ներառյալ:
5. Օրենքի 4 հոդվածի 1-ին կետը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 55 և 60 տարին լրանում է մինչև 1993 թվականի հունվարի 1-ը ներառյալ:
6. Ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, եթե նրանց վերաբերյալ գործերը չեն քննված դատարաններում, ամնիստիայի կիրառումը հետաձգվում է մինչև դատարանում գործի քննությունը:
7. Ամնիստիան չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր 1992 թվականի հոկտեմբերի 4-ից հետո կատարել են նոր հանցագործություն:
8. Ամնիստիան չի կիրառվում այն անձանց նկատմամբ`
- ովքեր դատապարտվել են այլ հանրապետությունների դատարանների կողմից.
- ովքեր կատարել են մի քանի հանցագործություն, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի նկատմամբ օրենքով ամնիստիա չի նախատեսվում:
9. Ամնիստիայի կիրառումը չի վերացնում դատվածությունը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով ապահովել ամնիստիայի օրենքի հիման վրա ազատված անձանց ժամանակին հաշվառումը և այդ անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
5 հոկտեմբերի 1992 թվականի, քաղ. Երևան արձ. հ.246, կետ 2 հ.ն.-0697-1 |