ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«19» դեկտեմբերի 2024 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (AVIA TRAINING CENTERS CERTIFICATION, VALIDATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 1 հավելվածի դրույթները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation)՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և վկայականի տրամադրման, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության եվ ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանը։
3. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված ժամկետներում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Նախարար`
12/19/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: