ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
«13» դեկտեմբերի 2024 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի «Օդանավերի ապագրանցման և պիտանիության արտահանման վկայականներ (սերտիֆիկատներ) տալու, ինչպես նաև ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 5-Ն հրամանի N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 9-րդ կետում 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետ․
«3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
3) 11-րդ կետում «և օդանավի թռիչքի թույլտվություն (Ձև 4)՝ օդանավը տեղափոխելու նպատակով» բառերը փոխարինել «և օդանավը տեղափոխելու նպատակով օդանավի թռիչքի թույլտվություն (Ձև 4)՝ հայտի և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա» բառերով․
4) 12-րդ կետում «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը։
2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2023 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության ավիացիոն բժշկական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի N 301-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 7-րդ կետում՝
ա. 6-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետ․
«7) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) 8-րդ կետը «պատճենը» բառից հետո լրացնել «և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով․
3) 25-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ․
«6) ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար օրենքով սահմանված պետական տուրքը չվճարելը։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2008 թվականի ապրիլի 10-ի «Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը սահմանելու մասին» N 37-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ներկայացնում է հայտ՝ համաձայն Ձև 1-ի (կցվում է)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացնում է հայտ (Ձև 1) և հայտին կից օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով․
2) լրացնել նոր՝ 7.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«7.1. Կարգով նախատեսված՝ հայտի և կից փաստաթղթի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Կոմիտեն օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը գրավոր՝ հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է թերությունները վերացնելուց և Կոմիտե այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:»․
3) ամբողջ տեքստում «Գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով․
4) 9-րդ կետում «Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 61-Ն հրամանով սահմանված կարգով սերտիֆիկացված կամ այլ պետության տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ ունեցող և Գլխավոր վարչության կողմից ճանաչված տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպություններում:» նախադասությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով սերտիֆիկացված կամ այլ պետության տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ ունեցող և Կոմիտեի կողմից ճանաչված տեխնիկական սպասարկման կազմակերպություններում։» նախադասությամբ․
5) Ձև 1-ում «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերով։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Ժամանակավոր պաշտոնակատար
13.12.2024 |
Մ․ ԽաչատրՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: