ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» նոյեմբեր 2024 թ. |
N 353-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻՍՏՈՆԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել դիստոնիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
18.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «18» նոյեմբեր 2024 թվականի N 353-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴԻՍՏՈՆԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
G24 |
Դիստոնիա*, ներառյալ` դիսկինեզիա, բացառությամբ` աթետոիդ ուղեղային պարալիզի (G80.3) |
1.1 *Սույն ախտորոշումը չի վերաբերում ,վեգետաանոթային դիստոնիաե հասկացությանը։
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (ստատուս դիստոնիկուս, դիստոնիայի գեներալիզացիա, կոնտրակտուրաների առաջացում) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ըստ կլինիկական ընթացքի` քրոնիկ և սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, նյարդավիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Պացիենտը գանգատվում է մարմնի մեկ կամ մեկից ավելի մասերի ակամա ոչ նորմալ դիրքերից կամ շարժումներից՝ մկանային գերկծկման հետևանքով։ Պացիենտը կարող է գանգատվել նաև դողից՝ առաջացած դիստոնիայի հետևանքով։ Ակամա դիրքերի և շարժումների հետևանքով հաճախ պացիենտները կարող են գանգատվել ցավից և մկանային հոգնածությունից, ինչպես նաև շարժման կատարման դժվարությունից կամ անհնարինությունից։ |
9) |
Անամնեզ |
Ֆոկալ դիստոնիան (բլեֆարոսպազմ, տորտիկոլիս) հիմնականում առաջանում է ավելի մեծ տարիքում և պացիենտը չի ունենում նախորդող որևէ անամնեստիկ կարևոր տվյալ, գեներալիզացված դիստոնիայի դեպքում պացիենտները հիմնականում դա ունենում են մանկուց։ Անամնեզում պացիենտները կամ ուղեկցողները կարող են նշել դոֆամինային ընկալիչների բլոկատորների ընդունում/չարաշահում (օր․ հալոպերիդոլ, ռիսպերիդոն, օլանզապին, մետոկլոպրամիդ և այլն), ինչպես նաև լևոդոպայի պրեպարատների ընդունում, կամ Պարկինսոնի հիվանդություն։ Անամնեզում կարող են նշել նաև պերինատալ, պոստնատալ խանգարումներ, դրա հետևանքով առաջացած մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ), ինչպես նաև հետագայում՝ մեծ տարիքում, անօքսիկ իրավիճակների հետևանքով (կոմա, ջրահեղձություն, թունավորում շմոլ գազով և այլն) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննման արդյունքում հայտնաբերվում է մարմնի մեկ կամ մի քանի հատվածի ոչ նորմալ ակամա դիրք, ինչպես նաև ակամա շարժումներ մկանային կծկումներով պայմանավորված։ Որոշ դեպքերում հնարավոր է տվյալ հատվածում մկանի գերաճ։ Առկա է որոշակի ,զրոյական կետե, այսինքն դիրք, որը պացիենտն ընդունում է ըստ բժշկի հրահանգի, որի դեպքում դիստոնիան հասնում է նվազագույնի, ինչպես նաև պացիենտները ունեն զգայական հնարքներ, որով կարողանում են ժամանակավոր վերացնել դիստոնիան։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Դիստոնիայով պացիենտները բուժվում են արտահիվանդանոցային պայմաններում, սակայն ստատուս դիստոնիկուսի դեպքում (,դիստոնիկ փոթորիկե, սուր կամ ենթասուր առաջացած գեներալիզացված դիստոնիա, որն ուղեկցվում է տենդով և ռաբդոմիոլիզով) բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
2) |
Նյարդավիրաբույժի խորհրդատվություն |
0,5 |
0,3 |
3) |
Անեսթեզիոլոգի և ինտենսիվ թերապիայի մասնագետի խորհրդատվություն |
- |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Ցերուլոպլազմին |
1 |
0,5 |
Վիլսոնի հիվանդության դեպքում, որն արտահայտվում է դիստոնիաներով |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) |
1 |
1 |
Գեներալիզացված դիստոնիայի, ինչպես նաև Վիլսոնի հիվանդության/այլ կուտակային հիվանդությունների կասկածի դեպքում խորհուրդ է տրվում կատարել գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։ Վիլսոնի հիվանդության դեպքում միջին ուղեղում հայտնաբերվում է ,պանդաե-ի նշան, ինչպես նաև պղնձի կուտակման նշաններ բազալ հանգույցներում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Բիպերիդեն 2մգ |
Բիպերիդեն 2մգ |
դեղահատեր |
Օրական 1 ընդունում |
2-4մգ |
Երկարատև |
Երկարատև |
2) |
Տրիհեքսիֆենիդիլ (տրիհեքսիֆենիդիլի հիդրոքլորիդ) |
Տրիհեքսիֆենիդիլ (տրիհեքսիֆենիդիլի հիդրոքլորիդ) |
դեղահատեր |
Օրական 1 ընդունում |
2-4մգ |
Երկարատև |
Երկարատև |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Բոտուլինոթերապիա (միջմկանային ներարկում) |
1 |
0,3 |
2) |
Խորանիստ ուղեղային ստիմուլյացիա (վիրահատական միջամտություն)՝ գեներալիզացված, գենետիկ դիստոնիաների դեպքում |
1 |
1 |
3) |
Խորանիստ ուղեղային ստիմուլյացիայի համակարգի ընթացիկ կարգավորումներ՝ հետվիրահատական փուլում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ալբանեսե Ա, Բարնես ՄՊ, Բհաթիա ԿՊ, Ֆերնանդես-Ալվարեզ Է, Ֆիլիպպինի Գ, Գասսեր Տ, Նյուտոն Ա, Ռեկտոր Ի, Սավոյարդո Մ, Վալլս-Սոլե Ջ, ,Ը սիստեմատիք ռիվյու օն դը դայագնոզիս ընդ թրիթմընթ օֆ պրայմարի (իդոիոպաթիկ) դիստոնիա ընդ դիստոնիա փլաս սինդրոմս․ ռիփորթ օֆ ըն ԻԷֆԷնԷս/ԷմԴիԷս-ԻԷս թասք ֆորս Էուր Ջ Նյուրոլե 2006թ․ Մայիս 13(5):433-44. doi: 10.1111/j.1468-1331.2006.01537.x. PMID: 16722965./Albanese A, Barnes MP, Bhatia KP, Fernandez-Alvarez E, Filippini G, Gasser T, Krauss JK, Newton A, Rektor I, Savoiardo M, Valls-Solè J. A systematic review on the diagnosis and treatment of primary (idiopathic) dystonia and dystonia plus syndromes: report of an EFNS/MDS-ES Task Force. Eur J Neurol. 2006 May;13(5):433-44. doi: 10.1111/j.1468-1331.2006.01537.x. PMID: 16722965.
2. Ալբանեսե Ա, Ասմուս Ֆ, Բհաթիա ԿՊ, Էլիա ԱԵ, Էլիբոլ Բ, Ֆիլիպպինի Գ,, Գասսեր Տ, Կրաուս ՋԿ, Նարդոչի Ն, Նյուտոն Ա, Վալլս-Սոլե Ջ, , ԻԷֆԷնԷս գայդլայնս օն դայագնոզիս ընդ թրիթմընթ օֆ պրայմարի դիստոնիաս․ Էուր Ջ Նյուրոլե 2011թ․ Հունվար 18(1):5-18. doi: 10.1111/j.1468-1331.2010.03042.x. PMID: 20482602./Albanese A, Asmus F, Bhatia KP, Elia AE, Elibol B, Filippini G, Gasser T, Krauss JK, Nardocci N, Newton A, Valls-Solè J. EFNS guidelines on diagnosis and treatment of primary dystonias. Eur J Neurol. 2011 Jan;18(1):5-18. doi: 10.1111/j.1468-1331.2010.03042.x. PMID: 20482602.
3. Սիմպսոն ԴՄ, Հալլեթ Մ, Աշման ԷՋ, Կոմելլա ՑԼ, Գրին ՄՎ, Գրոնսեթ ԳՍ, Արմստրոնգ ՄՋ, Գլոսս Դ, Պոտրեբիկ Ս, Յանկովիչ Ջ, Կարպ ԲՊ, Նաումանն Մ, Սո ՅՏ, Յաբլոն ՍԱ, ,Պրակտիս գայդլայն ափդեյթ սամմարի, Բոտոլինում նյուրոտոքսին ֆոր դը թրիթմընթ օֆ բլեֆարոսպազմ, ցերվիկալ դիստոնիա, ըդալթ սպազտիսիթի, ընդ հեդեյք, ռիփորթ օֆ դը գայդլայն դեվելոփմենթ սաբկոմիտտի օֆ դը ամերիքան ըքադեմի օֆ նյուրոլոջի, Նյուրոլոջի 2016թ․Մայիս 10/Simpson DM, Hallett M, Ashman EJ, Comella CL, Green MW, Gronseth GS, Armstrong MJ, Gloss D, Potrebic S, Jankovic J, Karp BP, Naumann M, So YT, Yablon SA. Practice guideline update summary: Botulinum neurotoxin for the treatment of blepharospasm, cervical dystonia, adult spasticity, and headache: Report of the Guideline Development Subcommittee of the American Academy of Neurology. Neurology. 2016 May 10;86(19):1818-26. doi: 10.1212/WNL.0000000000002560. Epub 2016 Apr 18. PMID: 27164716; PMCID: PMC4862245.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական: