Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

8 հունիսի 2023 թ.

N 570-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 13-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Պաշտոնակատար`

Ա. Սմբատյան

 

 

Հավելված

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի

N 570-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։

(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)

3. Դասընթացի կազմակերպման հետ կապված սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի թիվ 567-Ն հրամանով։

4. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։

(4-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

 

1. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ) ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացը բաղկացած է երկու բաժնից՝ մասնագիտական թեմաների դասավանդում և կառավարչական հմտությունների դասավանդում։

(5-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

6. Մասնագիտական թեմաների դասավանդման շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվում նաև բարեվարքության համակարգին, վարքագծի և էթիկայի կանոններին։

7․ Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամի տևողությունը 45 րոպե է։

(7-րդ կետը խմբ. 14.11.24 N 1498-Ն)

7․1․ Մասնագիտական թեմաների դասավանդումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 8-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։

(7.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

7․2․ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի պարագայում Ուսումնական կենտրոնն ապահովում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։

(7.2-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

8. Մասնագիտական թեմաները հետևյալն է.

 

Դասընթացի առարկան

Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և սահմանումներ

 

Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և իրավունքները, հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները և լիազորությունները

 

ՀՀ հարկային օրենսգիրք

Հարկային հաշվարկներ և հաշվարկային փաստաթղթեր

 

ՀՀ հարկային օրենսգիրք,

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշում

Հարկային պարտավորություն և դրա կատարումը

 

ՀՀ հարկային օրենսգիրք

Ավելացված արժեքի հարկը, վճարողները, հարկման օբյեկտը, բազան, դրույքաչափերը, հաշվարկումը, արտոնությունները, հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը

 

ՀՀ հարկային օրենսգիրք

ՀՀ Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշում

Շահութահարկ, շահութահարկ վճարողներ և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններ

 

ՀՀ հարկային օրենսգիրք

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշում

Եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ

 

ՀՀ հարկային օրենսգիրք

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում

ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն որոշում

Ծախսերի հաշվառման առանձնահատկություններ

 

ՀՀ հարկային օրենսգիրք

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում

Հարկային հսկողություն, տեսակները

 

ՀՀ հարկային օրենսգիրք

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը և դրամարկղային գործառնությունները

 

ՀՀ հարկային օրենսգիրք

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1976-Ն որոշում

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշում

Հարկային իրավախախտումներ, տեսակները և պատասխանատվությունը

ՀՀ հարկային օրենսգիրք

Տրանսֆերային գնագոյացում

ՀՀ հարկային օրենսգիրք

Արժութային կարգավորում

 

Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին

 

ՀՀ օրենքի ընդհանուր կարգավորումներ

Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի կարգավորումներ

Բնապահպանական հարկի կարգավորումներ

ՀՀ հարկային օրենսգիրք

Ակցիզային հարկ, ընդհանուր կարգավորումներ

ՀՀ հարկային օրենսգիրք

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

Խաղային գործունեության վերաբերյալ կարգավորումներ («Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

(8-րդ կետը փոփ., լրաց. 14.11.24 N 1498-Ն)

8․1․ Պատրաստման դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ։

(8.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

9. Կառավարչական հմտությունների դասավանդման շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․

 

Դասընթացի թեմաները

Անձնական հմտություններ

 

- ժամանակի կառավարում

- հուզական բանականություն (Emotional Intelligence)

- որոշումների կայացում

- խնդիրների լուծում

Կառավարման հմտություններ

 

-ռազմավարական կառավարում

-վերահսկողության հմտություններ

-կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում

-ծրագրի կառավարում

-տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում

 

Անձնակազմի կառավարում

 

-մարդկային ռեսուրսների կառավարում

-կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում

-կատարողականի գնահատում

Միջանձնային հմտություններ

 

- բանակցությունների հմտություններ

- կոնֆլիկտների կառավարման հմտություններ

- ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ

Առաջնորդման հմտություններ

 

- իրավիճակային առաջնորդում

- փոփոխությունների կառավարում

- թիմային կառավարում

Հաղորդակցման հմտություններ

 

- միջանձնային հաղորդակցում

- հաշվետվությունների մշակում

- հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում)

Հաճախորդների սպասարկում

 

- հաճախորդների հոգեբանություն

- գործարարության էթիկա

- բողոքների քննարկում, բավարարում

 

10. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ։

(10-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

11. Դասընթացի մասնագիտական մասի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարցի պատասխան պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։

(11-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

12. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասընթացի մասնագիտական բոլոր թեմաների (այդ թվում՝ բարեվարքության) վերաբերյալ հարցեր։

(12-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

13․ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ մասնագիտական մասի թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 4 և ավել դասաժամ՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից։

(13-րդ կետը խմբ. 14.11.24 N 1498-Ն)

14․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարների կողմից՝ նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Կառավարչական հմտությունների մասնակիցները զրկվում են դասընթացի հետագա մասնակցության իրավունքից, եթե թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականից 70% -ից կամ կունենան դասընթացից անհարգելի 4-ից ավել դասաժամ բացակայություն։

(14-րդ կետը խմբ. 14.11.24 N 1498-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

19. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։

 

2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացը կազմված է կառավարչական հմտությունների և բարեվարքության, վարքագծի, էթիկայի կանոնների դասավանդումից։ Դասընթացի շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․

 

Դասընթացի թեմաները

Անձնական հմտություններ

 

- ժամանակի կառավարում

- հուզական բանականություն (Emotional Intelligence)

- որոշումների կայացում

- խնդիրների լուծում

Կառավարման հմտություններ

 

-ռազմավարական կառավարում

-վերահսկողության հմտություններ

-կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում

-ծրագրի կառավարում

-տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում

 

Անձնակազմի կառավարում

 

-մարդկային ռեսուրսների կառավարում

-կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում

-կատարողականի գնահատում

Միջանձնային հմտություններ

 

- բանակցությունների հմտություններ

- կոնֆլիկտների կառավարման հմտություններ

- ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ

Առաջնորդման հմտություններ

 

- իրավիճակային առաջնորդում

- փոփոխությունների կառավարում

- թիմային կառավարում

Հաղորդակցման հմտություններ

 

- միջանձնային հաղորդակցում

- հաշվետվությունների մշակում

- հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում)

Հաճախորդների սպասարկում

 

- հաճախորդների հոգեբանություն

- գործարարության էթիկա

- բողոքների քննարկում, բավարարում

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

(20-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

21. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 օր տևողությամբ։

(21-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

22․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարներիի կողմից` ավարտական քննության՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Թեստերը կազմվում են նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա։

(22-րդ կետը խմբ. 14.11.24 N 1498-Ն)

23. Դասընթացավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները դասավանդողը ներառում է մասնակցի մասնակցության արդյունքների նկարագրության մասում։

24. Կառավարչական հմտությունների դասավանդման ավարտից հետո եռօրյա ժամկետում մասնակիցը Ուսումնական կենտրոն է ներկայացնում ներկա կամ նախորդ աշխատավայրի իր անմիջական ղեկավարի կողմից տրված առնվազն մեկ երաշխավորագիր։

(24-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

28. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։

 

3. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

29. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։

30. Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) մասնագիտական թեմաների գնահատականը, որը ավարտական քննության թեստավորման արդյունքն է,

3) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական:

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

(30-րդ կետը փոփ., լրաց. 14.11.24 N 1498-Ն)

31. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական,

3) մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր:

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

(31-րդ կետը փոփ. 14.11.24 N 1498-Ն)

32. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 30-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատական

12

կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական

30

(32-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

33. Սույն հավելվածի 32-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) Մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 91-100%՝ 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 85-90%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 80-84%` 8 կշռային միավոր,

դ. առավելագույն հնարավորից 75-79%` 6 կշռային միավոր,

ե. առավելագույն հնարավորից 70-74%` 3 կշռային միավոր։

2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատականի արդյունքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

(33-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

34․ Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 31-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատական

30

մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր

12

(34-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

35. Սույն հավելվածի 34-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) երաշխավորագիր՝

ա․ մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված լինելու դեպքում՝ 12 կշռային միավոր

բ. մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված չլինելու դեպքում՝ 0 կշռային միավոր

2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89% 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) Դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

(35-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(բաժինը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

 

36. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 33-րդ կետով նախատեսված դեպքում՝ 31 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները, իսկ 35-րդ կետով նախատեսված դեպքում՝ 40 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները։

(36-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

37. Սույն հավելվածի 36-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են հարկայինային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում՝ղեկավար պաշտոնների համար հաշվի է առնվում մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատման արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար՝ դասընթացավարի ամփոփիչ գնահատականի ավարտական քննության առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացին մասնակցության գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։

(37-րդ կետը լրաց. 14.11.24 N 1498-Ն)

Ձև 1

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 

ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

(ձևն ուժը կորցրել է 14.11.24 N 1498-Ն)

 

(հավելվածը փոփ. 15.03.24 N 298-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.11.24 N 1498-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2024, N 1498-Ն 19.11.2024, N 570-Ն
15.03.2024, N 298-Ն 19.03.2024, N 570-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան