ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» հոկտեմբերի 2024 թվական ք. Երևան |
N 2095-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 534-Ա ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 1137-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «ՊՐՈՖԵՔՍ ԳԼՈԲԱԼ» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունիսի 7-ի «Փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր տրամադրելու մասին» թիվ 534-Ա և 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1137-Ա «Փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության ներդիր տրամադրելու մասին» հրամաններում «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով:
10/30/2024 |
Մ. Հայրապետյան |