ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«9» հոկտեմբերի 2024 թ. |
N 75-Ն |
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
10/9/2024 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի |
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրենի) ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
2. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմին է համարվում Հայաստանի կինոյի հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
3. Հիմնադրամի Խորհուրդը կազմվում է 7 (յոթ) անդամից, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
4) կինեմատոգրաֆիայի ոլորտի չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)՝ մրցութային կարգով։
4. Խորհրդի կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների ընտրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)՝ ձևավորելով 9 (ինը) հոգանոց անկախ փորձագիտական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
5. Հիմնադրամի Խորհուրդը ձևավորվում է 3 (երեք) տարի ժամկետով:
6. Հիմնադրամի Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
7. Հիմնադրամի Խորհրդի անդամ կարող է ընտրվել 8-րդ կետում սահմանած կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.
2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.
8. Կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատումը իրականացվում է գործնական և տեսական մասնագիտությունների չափանիշներով.
մասնագիտություն |
չափորոշիչի նկարագրություն |
միավոր |
ԳՈՐԾՆԱԿԱՆ 3 մասնագետ Ֆիլմարտադրող, Կինոռեժիսոր, Կինոօպերատոր, կամ Սցենարի հեղինակ |
Կինոարվեստի բարձրագույն կրթություն |
3 |
5 տարի և ավել աշխատանքային փորձառություն |
3 | |
Առնվազն 2 լիամետրաժ կամ 4 կարճամետրաժ ֆիլմեր ֆիլմագրությունում |
3 | |
Առնվազն 1 միջազգային մասնակցություն՝ 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ ՀՀ կառավարության որոշումով սահմաված ոլորտային ցանկի |
3 | |
Առնվազն 1 միջազգային մրցանակ՝ 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ ՀՀ կառավարության որոշումով սահմաված ոլորտային ցանկի |
3 | |
Միջազգային համատեղ արտադրության փորձ՝ առնվազն մեկ օտարերկրյա ֆիլմարտադրողի մասնակցությամբ միջազգային ֆիլմի նախագիծ ֆիլմագրությունում |
3 | |
Միավորներ ընդհանուր թիվը |
18 | |
Միավորների պարտադիր նվազագույն շեմը |
9 | |
ՏԵՍԱԿԱՆ 1 մասնագետ Ֆիլմարտադրության փորձագետ, տեսաբան, քննադատ կամ լրագրող |
Կինոարվեստի բարձրագույն կրթություն |
3 |
5 տարի և ավել աշխատանքային փորձառություն |
3 | |
Առնվազն 2 լիամետրաժ ֆիլմի արտադրության մասնագիտական մասնակցություն |
3 | |
Միջազգային համատեղ արտադրության փորձ՝ առնվազն մեկ օտարերկրյա ֆիլմարտադրողի մասնակցությամբ միջազգային ֆիլմի նախագիծ ֆիլմագրությունում |
3 | |
Կինեմատոգրաֆիայի զարգացմանը վերաբերվող տպագրված գիտական հոդվածներ, զեկույցներ և/կամ այլ տպագրած նյութեր |
3 | |
Միջազգային կինոփառատոների/կինոպլատֆորմների մասնակցություն՝ Հրավեր դասընթաց վարելու կամ դասախոսություն կարդալու |
3 | |
Միավորներ ընդհանուր թիվը |
18 | |
Միավորների պարտադիր նվազագույն շեմը |
9 |
9. Հիմնադրամի Խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Տնօրենի մերձավոր ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձ (ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը):
10. Հիմնադրամի Խորհրդի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է,
5) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
8) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման տեսլական՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո (առնվազն 5 էջ):
9) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.
10) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
11. Նախարարությունը 3 (երեք) տարին 1 (մեկ) անգամ հայտարարում է մրցույթ՝ Խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակելով հայտարարությունը Նախարարության պաշտոնական կայքում և տարածում է առցանց մամուլում:
12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը 3 (երեք) օրինակից ներկայացվում են Նախարարություն: Հայտերը ընդունվում են մրցույթի հայտարության հրապարակվելու օրվանից 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվում:
13. Հանձնաժողովը ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ:
14. Հանձնաժողովի նախագահը Նախարարության ոլորտը համակարգող փոխնախարարն է:
15. Հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար, որը հանդիսանում է լիազոր պետական մարմնի ներկայացուցիչ՝ ըստ ոլորտային ենթակայության և հանձնաժողովի անդամ չէ:
16. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են կեսից ավելի անդամներ:
17. Հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 (մեկ) անգամ` մինչև 3 (երեք) աշխատանքային օրով:
18. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթը համարվում է չկայացած, եթե`
1) Հանձնաժողովի նիստը իրավազոր չէ (եթե ներկա չեն կեսից ավելի անդամներ),
2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:
19. Հանձնաժողովի նիստի չկայանալու դեպքում 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
20. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
21. Քարտուղարը արձանագրում և ձայնագրում է Հանձնաժողովի նիստերը:
22. Հանձնաժողովը մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին որոշում և հաստատում է մրցույթի մասնակիցների անվանացանկը:
23. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում Հանձնաժողովը նույն օրը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը:
24. Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա Հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, և սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
25. Հիմնադրամի Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով և Հիմնադրամի կանոնադրությամբ:
26. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Խորհրդի նոր անդամն ընտրվում է Խորհրդի կողմից` նախկին անդամի լիազորությունների դադարման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում՝ Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
27. Օրենքով և Հիմնադրամի կանոնադրությունով նախատեսված դեպքերում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, Խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են Խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
28. Հիմնադրամի Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի տարիքով ավագ անդամը:
29. Հիմնադրամի Խորհուրդը բաց քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` համաձայն Հիմնադրամի կանոնադրության:
30. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում ձայների պարզ մեծամասնությունը, ապա 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
31. Նոր քվեարկության արդյունքում ևս Խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
32. Հիմնադրամի Խորհրդի նիստերն արձանագրում է Խորհրդի նախագահի կողմից առաջադրված և Խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է հոգաբարձուների խորհուրդը) քարտուղարը, որը Խորհրդի անդամ չէ:
33. Հիմնադրամի Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ` Խորհրդի նախագահի կողմից:
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
34. Հիմնադրամի Խորհրդի կազմը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում Հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Տնօրենի ընտրության համար և նշանակում է քարտուղար, որը հավաքագրելու է փաստաթղթերը:
35. Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հիմնադրամի Խորհրդի քարտուղարը։
36. Հիմնադրամի Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
37. 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը հրապարակվում է Հիմնադրամի և Նախարարության պաշտոնական կայքերում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am)։
38. Հիմնադրամի Տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի սույն կարգի 39-րդ կետով սահմանված փաստաթղթերը և համապատասխանի սույն կարգի 44-րդ կետում սահմանված չափանիշներին:
39. Հիմնադրամի Տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
7) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր (առնվազն 30 էջ առանց հավելվածների)՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո.
8) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.
9) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
40. Փաստաթղթերը՝ մեկ փաթեթով, պետք է առձեռն ներկայացվեն Խորհրդի քարտուղարին:
41. Հիմնադրամի Տնօրենի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարության հրապարակվելու օրվանից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվում:
42. Հիմնադրամի Խորհրդի քարտուղարը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և կազմում է եզրակացություն՝ համաձայն N 4 ձևի: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին քարտուղարը տեղեկացնում է մասնակցին նույն օրը՝ ծանուցելով Հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Քարտուղարը ծանուցագրում ներառում է ստորագրված և հաստատված եզրակացությունը:
43. Ոչ ամբողջական հայտերը ենթակա են մերժման:
44. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույց (այսուհետ՝ Հարցազրույց): Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:
45. Հարցազրույցն անցկացնում է Հիմնադրամի Խորհուրդը:
46. Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհրուրդը մրցույթի մասնակցի վերաբերյալ առավել ամփոփ տեղեկություններ է ստանում, մրցույթի մասնակցին տալիս է հարցեր՝ նրա ներկայացրած տեղեկությունների ճշմարտացիությունը պարզելու նպատակով, գնահատում է նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համապատասխանությունը Տնօրենի պաշտոնի համար սահմանված պահանջներին:
47. Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է միևնույն՝ մեկ և ավելի ձևաչափերով:
48. Հարցազրույցի անցկացման ժամանակ օգտագործվում են բոլոր հետևյալ ձևաչափերը՝
1) հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում.
2) աշխատանքային իրավիճակներ. կոնկրետ առաջադրանքի միջոցով աշխատանքային իրավիճակում մասնակցի կարողությունների գնահատում.
3) արդի հիմնախնդիրներ. Կինեմատոգրաֆիայի ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների մասին մասնակցի տեսակետի, վերլուծական մտքի և հաղորդակցության հմտությունների արտահայտում, տվյալ խնդրի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակների առաջարկում.
4) էսսեի կազմում. Հիմնադրամի Խորհրդի կողմից առաջարկվող թեմաներից որևէ մեկի վերաբերյալ մասնակցի տեսակետի կամ դիրքորոշման շարադրում:
49. Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին հնարավորություն են տալիս ինքնաներկայանալու, ազատ և անկաշկանդ ներկայացնելու իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին կարող են տալ հարցեր, մասնակցի տված պատասխաններից կարող են կատարել անհրաժեշտ վերլուծություններ և եզրահանգումներ:
50. Սույն կարգի 48-րդ կետում նշված հարցազրույցի անցկացման ձևաչափերը և չափանիշները Նախարարության կողմից տրամադրվում են Հիմնադրամի Խորհրդին՝ Տնօրենի մրցույթի անցկացման օրվան նախորդող օրը: Չափանիշները գնահատվում են 0-3 միավորների միջակայքում, որտեղ 0-ն պատասխանի բացակայությունն է, 1-ը ցածր մակարդակն է, 2-ը՝ միջին և 3-ը՝ բարձր:
51. Սույն կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափով նախօրոք կազմված հարցերի միջոցով անցկացվում է հարցազրույց: Հարցարանով նախատեսված յուրաքանչյուր բաժնի հարցերին մասնակցի կողմից տրված պատասխանները սահմանված ձևաչափով գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից:
52. Սույն կարգի 48-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով հարցազրույցը վարելու դեպքում Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին կարող են հանձնարարել տվյալ պաշտոնի գործառույթներից բխող որևէ առաջադրանք, իսկ մասնակիցը որոշակի ժամանակահատվածում պետք է ներկայացնի դրա լուծման իր տարբերակը: Հանձնաժողովը մասնակցին կարող է հանձնարարել նաև որևէ շնորհանդես անցկացնել կամ ստուգել ինչ-որ փաստաթուղթ: Փաստաթղթերը կարող են լինել՝ ինչպես ճիշտ ձևակերպված, այնպես էլ՝ սխալներով: Ստուգման ընթացքում սխալների հայտնաբերումը կամ բացթողումը կարող է վկայել մասնակցի կոմպետենտության մասին:
53. Սույն կարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով մասնակցի մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները բացահայտելու համար հանձնաժողովը մասնակցին առաջարկում է ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների, տրված խնդիրների դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման վերաբերյալ գրավոր՝ երկու էջի սահմաններում ներկայացնել առաջարկություններ:
54. Սույն կարգի 48-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված էսսեն մասնակիցը գրում է ազատ ոճով, շարադրում է առաջադրված թեմայի վերաբերյալ խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և հիմնավորումները:
55. Էսսեի թեման կարող է առաջադրվել հանձնաժողովի կողմից կամ մասնակցի ընտրությամբ՝ հանձնաժողովի կողմից առաջարկված առնվազն երեք թեմայից:
56. Էսսեն ունի հետևյալ կառուցվածքը՝
1) առաջաբան, որտեղ շարադրվում է առաջադրված թեմայի արդիականությունը.
2) թեզիսներ, որտեղ ներկայացվում են հիմնավոր ապացույցներն ու անձնական տեսակետները.
3) վերջաբան, որտեղ տրվում է առաջադրված թեմայի վերաբերյալ եզրակացություն:
57. Էսսեն գրելու համար մասնակցին տրվում է 30 րոպե ժամանակ:
58. Էսսեի համար սահմանված միավորն իջեցվում կամ գնահատվում է 0, եթե՝
1) առաջադրված թեմայի էությունը սխալ է ընկալվել.
2) շարադրանքի տրամաբանական կառուցվածքը բացակայում է.
3) հիմնավորումների փոխարեն օգտագործվել է հռետորաբանություն.
4) տվյալները կիրառվել են ոչ ճիշտ՝ անտեղի ընդհանրացումներով.
5) ներկայացված է ընդարձակ նկարագրական մաս՝ առանց վերլուծական նյութի.
6) բացակայում է սեփական դիրքորոշումը, ներկայացվում են ուրիշների տեսակետները՝ առանց հղումների:
59. Հիմնադրամի Խորհրդի կողմից, հարցազրույցի անցկացման ձևաչափերին համապատասխան, մրցույթի մասնակցի մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները գնահատվում են՝ մասնակցի հարցազրույցի գնահատման թերթերում N 5 ձևով:
60. Հարցազրույցը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում Հիմնադրամի Խորհուրդը ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին և 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է Տնօրենի պաշտոնին` համաձայն N 6 ձևի:
61. Հիմնադրամի Տնօրենի գնահատման չափանիշներն են.
№ |
Չափանիշների նկարագրություն |
միավոր |
1. |
ունի արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ |
3 |
2. |
ունի կինեմատոգրաֆիայի ոլորտի բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ |
3 |
3. |
տիրապետում է պաշտոնից բխող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, մեդիա ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր) |
3 |
4. |
ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և կառավարման հմտություններ |
3 |
5. |
կազմակերպության բարեփոխման և զարգացման ծրագիր մշակելու կարողություն (ներկայացրել է կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման իրատեսական 3-ամյա ծրագիր՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի (ֆիլմարտադրություն, վարձույթի շուկա, տարածում) համաչափ զարգացման բաղադրիչներով) |
3 |
6. |
պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և հանրության հետ հաղորդակցության, բանակցություններ վարելու, հրատապ և պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություններ |
3 |
7. |
ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն |
3 |
8. |
հանրային և միջանձնային հաղորդակցության ունակություններ |
3 |
Միավորների ընդհանուր թիվը |
24 | |
Միավորների պարտադիր նվազագույն շեմը |
15 |
62. Հիմնադրամի Տնօրեն չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի անդամների մերձավոր ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձ (ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը):
63. Հիմնադրամի Տնօրեն կարող է ընտրվել սույն կարգի 61-րդ կետով սահմանված չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած Տնօրենի պաշտոնի 3 (երեք) հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է Խորհրդի հավանությանը:
64. Հիմնադրամի Տնօրենի մրցույթի հայտերի ընդունման ավարտից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը անցկացնում է ընտրություն:
65. Հիմնադրամի Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
66. Հիմնադրամի Խորհրդի նախագահը նշանակում է քարտուղար, որը Խորհրդի անդամ չէ:
67. Հիմնադրամի Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:
68. Հիմնադրամի Խորհրդի նիստերը արձանագրվում են քարտուղարի կողմից:
69. Հիմնադրամի Տնօրենը նշանակվում է 3 (երեք) տարի ժամկետով:
70. Հիմնադրամի Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:
71. Ընտրված տնօրենի կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրը ենթակա է հրապարակման Հիմնադրամի և Նախարարության պաշտոնական կայքում:
2. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
72. Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձը կամ Խորհրդի անդամը իր լիազորություններն իրականացնելիս չպետք է իրականացնի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:
73. Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձի կամ Խորհրդի անդամի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։
74. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
75. Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձը կամ Խորհրդի անդամը չպետք է առաջնորդվի իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա։
76. Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձը կամ Խորհրդի անդամը պետք է խուսափի շահերի բախմանը հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց: Եթե Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձի կամ Հիմնադրամի Խորհրդի անդամի կողմից կամ նրանց մասնակցությամբ իրենց լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձը կամ Հիմնադրամի Խորհրդի անդամը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ: Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունն ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց: Վերադաս անձը կամ անմիջական ղեկավարը ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր: Վերադաս անձը կամ անմիջական ղեկավարն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ:
77. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող Հիմնադրամի Խորհրդի անդամը կարող է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
78. Սույն բաժնի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:
79. Շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Ձև N 1
Հայաստանի կինոյի հիմնադրամի
խորհրդի նախագահ
_____________________________ -ին
(անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
Խորհրդի անդամի և Տնօրենի թեկնածուի մրցույթին մասնակցելու վերաբերյալ
Դիմումատուի անունը, ազգանունը
_________________________________________________________
Հաշվառման հասցեն
_________________________________________________________
Հեռախոսահամարը, էլ. հասցեն
_________________________________________________________
Կից փաստաթղթերը՝
1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն |
______ թերթ, |
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն |
______ թերթ, |
3. ինքնակենսագրություն |
______ թերթ, |
4. ուղեկցող նամակ |
______ թերթ, |
5. հայտարարություն |
______ թերթ, |
6. կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման տեսլական՝ |
______ թերթ, |
7. կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր՝ |
______ թերթ, |
8. այլ փաստաթղթեր |
______ թերթ, |
9. 2 գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի, |
Ընդամենը ________ թերթ:
Դիմող |
___________________ (անունը, ազգանունը) |
___________________ (ստորագրությունը) |
__________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Ձև N 2
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անունը, ազգանունը, հայրանունը |
|
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
|
Ծննդյան վայրը, երկիրը |
|
Հաշվառման բնակավայրը |
|
Մշտական բնակավայրը |
|
Քաղաքացիությունը |
|
Ընտանեկան դրությունը |
|
Օտար լեզուների իմացությունը Բանավոր. նշել լեզուն և իմացության մակարդակը՝ լավ, բավարար, վատ |
|
Օտար լեզուների իմացությունը. |
|
Ուսումնառությունը, կրթությունը. |
|
Աշխատանքային գործունեությունը. |
|
Տեսալսողական մեդիայի և մշակույթի ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը. |
|
Վերապատրաստումները. |
|
Այլ տեղեկություններ. |
|
Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել մրցութային հանձնաժողովին |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային հասցեն |
|
Փոստային հասցեն |
|
Համացանցային էջը (Linkedln, Facebook) |
___________________ |
___________________ (լրացնողի անունը, ազգանունը) |
___________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________________________________________________________ -ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» oրենքի դրույթներով՝ հայտնում եմ հետևյալը՝
1. Հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացի
2. Տիրապետում եմ գրական հայերենին
3. Ունեմ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ
4. Ունեմ արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն
5. Սահմանված կարգով չվերացված կամ չմարված դատվածություն չունեմ
6. Մասնավոր կինոընկերության իրական շահառու և տնօրեն չեմ հանդիսանում
7. Չեմ տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը
8. Նախորդ 3 (երեք) տարվա ընթացքում չեմ եղել սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար
Սույնով հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը ամբողջական են, ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը: Կեղծ տեղեկություն տրամադրելու համար պատրաստ եմ կրել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
___________________ |
___________________ |
___________________ |
Ձև N 4
Եզրակացություն
Հայաստանի կինոյի հիմնադրամի Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացի
_________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
փաստաթղթերի ամբողջականության ու դրանց՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի, «Հիմնադրամների մասին» օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության մասին
հ/հ |
Քաղաքացու մասին պահանջվող տվյալները |
քաղաքացու մասին լրացված տվյալները |
1. |
քաղաքացիությունը |
|
2. |
տարիքային սահմանը |
|
3. |
հայերենին տիրապետումը |
|
4. |
առնչությունը զինվորական ծառայությանը |
|
5. |
կրթությունը |
|
7.1 |
բուհը |
|
7.2 |
մասնագիտություն(ներ)ը |
|
7.3 |
որակավորում(ներ)ը |
|
8. |
աշխատանքային ստաժը և փորձը |
|
8.1 |
մասնագիտական աշխատանքային ստաժը |
|
8.2 |
պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում ստաժը |
|
9. |
համակարգչային ծրագրերին տիրապետումը |
|
10. |
օտար լեզուների տիրապետումը |
|
11. |
այլ տվյալներ |
|
12. |
փաստաթղթերի ամբողջականությունը |
|
13. |
փաստաթղթերի համապատասխանությունն իրավական ակտերին |
Խորհրդի քարտուղար |
__________________________ (ստորագրությունը) |
__________________________
(անունը, ազգանունը)
_______________________
(օրը, ամիսը, տարին)
Ձև N 5
Գնահատման թերթ
Հայաստանի կինոյի հիմնադրամի Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնակից
________________________________ հարցազրույցի փուլի
(անունը, ազգանունը)
հ/հ |
Գնահատման ոլորտը |
Գնահատման միավորները |
1. |
Մասնագիտական գիտելիքներ | |
1.1 |
||
1.2 |
||
1.3 |
||
1-ին կետի ենթակետերի միավորների հանրագումարը` |
||
2. |
Համապատասխանությունը չափանիշներին | |
2.1 |
||
2.2 |
||
2.3 |
||
2-րդ կետի ենթակետերի միավորների հանրագումարը` |
||
3. |
Կոմպետենցիաներ (գործնական ունակություններ և հմտություններ) | |
3.1 |
||
3.2 |
||
3.3 |
||
3-րդ կետի ենթակետերի միավորների հանրագումարը` |
||
Ընդամենը՝ (բոլոր ենթակետերի միավորների հանրագումարը)` |
Խորհրդի անդամ՝ |
_______________________ |
___________________________ |
Մրցույթի մասնակից՝ |
_______________________ |
____________________________ |
________________________________
(օրը, ամիսը, տարին)
Ձև N 6
Եզրակացություն
Հայաստանի կինոյի հիմնադրամի Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ
հ/հ |
Մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը |
Մասնակցի անձնագրային տվյալները |
Հարցազրույցի արդյունքում | ||
հնարավոր միավորների առավելագույն քանակը |
մասնակցի ստացած միավորների քանակը |
մասնակցի ստացած միավորները տոկոսով | |||
1. |
|||||
2. |
|||||
3. |
|||||
4. |
|||||
5. |
Հարցազրույցը հաղթահարել է |
_____________________________________________: | |
Խորհրդի նախագահ՝ |
_______________________ |
___________________________ |
Խորհրդի անդամներ՝ |
_______________________ |
____________________________ |
_______________________ |
_______________________ | |
_______________________ |
_______________________ | |
_______________________ |
_______________________ | |
_______________________________ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: