ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 343-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ, ՌԻՍԿ-ՕԳՈՒՏ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ գրանցման հավաստագրի իրավատերը դեղի կողմնակի ազդեցության դեպքերը արձանագրում, ռիսկ-օգուտ հարաբերակցությունը գնահատում և կողմնակի ազդեցության դեպքերի մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ դեղազգոնության գործունեության կանոնների» համաձայն:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: