ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
31 հունվարի 2022 թ. |
N 95-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. Բադասյան |
Հավելված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի N 95-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։
(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)
3. Դասընթացի կազմակերպման հետ կապված սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 94-Ն հրամանով։
4. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։
(4-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
1. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ) ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը բաղկացած է երկու բաժնից՝ մասնագիտական թեմաների դասավանդում և կառավարչական հմտությունների դասավանդում։
(5-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
6. Մասնագիտական թեմաների դասավանդման շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվում նաև բարեվարքության համակարգին, վարքագծի և էթիկայի կանոններին։
7․ Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամի տևողությունը 45 րոպե է։
(7-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն, 14.11.24 N 1499-Ն)
7․1․ Մասնագիտական թեմաների դասավանդումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 8-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։
(7.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
7․2․ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի պարագայում Ուսումնական կենտրոնն ապահովում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։
(7.2-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
8. Մասնագիտական թեմաները հետևյալն է.
Դասընթացի առարկան |
Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները |
Մաքսային ընթացակարգեր |
Արգելքներ և սահմանափակումներ |
Մաքսային արժեք |
Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ |
Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ |
Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ) |
Ապրանքների դասակարգում |
Մաքսային տարանցում |
Մաքսային հսկողություն |
Ժամանակավոր պահպանություն |
Նախնական հայտարարագրում |
Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝ |
1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան |
2. թույլատվական փաստաթղթեր |
3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) |
Մաքսային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք) |
Մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) |
(8-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն, փոփ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)
8․1․ Պատրաստման դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ։
(8.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
9. Կառավարչական հմտությունների դասավանդման շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
10. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ։
(10-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
11. Դասընթացի մասնագիտական մասի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարցի պատասխան պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։
(11-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն, 14.11.24 N 1499-Ն)
12. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասընթացի մասնագիտական բոլոր թեմաների (այդ թվում՝ բարեվարքության) վերաբերյալ հարցեր։
(12-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
13․ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ մասնագիտական մասի թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 4 և ավել դասաժամ՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից։
(13-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն, խմբ. 14.11.24 N 1499-Ն)
14․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարների կողմից՝ նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Կառավարչական հմտությունների մասնակիցները զրկվում են դասընթացի հետագա մասնակցության իրավունքից, եթե թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականից 70% -ից կամ կունենան դասընթացից անհարգելի 4-ից ավել դասաժամ բացակայություն։
(14-րդ կետը խմբ. 14.11.24 N 1499-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
19. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը կազմված է կառավարչական հմտությունների և բարեվարքության, վարքագծի, էթիկայի կանոնների դասավանդումից։ Դասընթացի շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
(20-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
21. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 օր տևողությամբ։
(21-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
22․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարներիի կողմից` ավարտական քննության՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Թեստերը կազմվում են նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա։
(22-րդ կետը խմբ. 14.11.24 N 1499-Ն)
23. Դասընթացավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները դասավանդողը ներառում է մասնակցի մասնակցության արդյունքների նկարագրության մասում։
24. Կառավարչական հմտությունների դասավանդման ավարտից հետո եռօրյա ժամկետում մասնակիցը Ուսումնական կենտրոն է ներկայացնում ներկա կամ նախորդ աշխատավայրի իր անմիջական ղեկավարի կողմից տրված առնվազն մեկ երաշխավորագիր։
(24-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
26. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
28. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
3. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
29. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։
30. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) մասնագիտական թեմաների գնահատականը, որը ավարտական քննության թեստավորման արդյունքն է,
3) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական:
4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
(30-րդ կետը փոփ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)
31. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական,
3) մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր:
4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
(31-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)
32. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 30-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝
Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը |
Կշռային գնահատականը (միավոր) |
դասընթացին մասնակցություն |
6 |
մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատական |
12 |
կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական |
30 |
(32-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
33. Սույն հավելվածի 32-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝
1) մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատականի դեպքում՝
ա. առավելագույն հնարավորից 91-100%՝ 12 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 85-90%` 10 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 80-84%` 8 կշռային միավոր,
դ. առավելագույն հնարավորից 75-79%` 6 կշռային միավոր,
ե. առավելագույն հնարավորից 70-74%` 3 կշռային միավոր։
2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատականի արդյունքում՝
ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89%` 28 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:
3) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,
դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:
(33-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
34․ Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 31-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝
Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը |
Կշռային գնահատականը (միավոր) |
դասընթացին մասնակցություն |
6 |
կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատական |
30 |
մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր |
12 |
(34-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
35. Սույն հավելվածի 34-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝
1) երաշխավորագիր՝
ա․ մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված լինելու դեպքում՝ 12 կշռային միավոր
բ. մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված չլինելու դեպքում՝ 0 կշռային միավոր
2) կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատականի դեպքում՝
ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89% 28 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:
3) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,
դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:
(35-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
4. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(բաժինը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
36. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 33-րդ կետով նախատեսված դեպքում՝ 31 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները, իսկ 35-րդ կետով նախատեսված դեպքում՝ 40 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները։
(36-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
37. Սույն հավելվածի 36-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում՝ղեկավար պաշտոնների համար հաշվի է առնվում մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատման արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար՝ դասընթացավարի ամփոփիչ գնահատականի ավարտական քննության առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացին մասնակցության գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։
(37-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)
Ձև 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(ձևն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 13.03.23 N 228-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: