ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«15» նոյեմբերի 2024 թ. |
N 1501-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
Հրամայում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 6-րդ կետում «նաև» բառից հետո լրացնել «առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և» բառերը,
2) 13-րդ կետում՝
ա․ 5-րդ ենթակետից հանել «թեստավորման փուլը հաղթահարելուց հետո» բառերը,
բ․7-րդ ենթակետից հանել «այդ թվում՝ տեսական և գործնական մասերի տևողությունը,» բառերը,
գ․ 10-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«10) մաքսային կամ հարկային ծառայության թափուր պաշտոնների անվանումները, եթե Ընդունելությունը կազմակերպվում է առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակի պահանջ, ապա այդ պահանջը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն,»,
դ․ լրացնել նոր 10․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«10․1) Ընդունելության տեղերի քանակը,»,
ե․ ուժը կորցրած ճանաչել 11-րդ ենթակետը,
զ․ 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«12) համակարգչային գիտելիքների և օտար լեզվի (եթե սույն կարգով նախատեսված է անցկացնել թեստավորում) իմացության թեստավորման մինչև 5 օրինակներ (նմուշներ),»,
3) 14-րդ կետում՝
ա․ ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,
բ․6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«6) Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակ, ապա այդ մակարդակը հավաստող փաստաթուղթ։ Ընդ որում, տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TՕEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),»,
գ․ լրացնել նոր՝ 6․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«6․1․ լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։»,
4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը,
5) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«17․ Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով։»,
6) լրացնել նոր 17․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«17.1. Ուսումնական կենտրոնի կողմից դիմումների ընթացքի ապահովումը կատարվում է ըստ Ընդունելության տեղերի քանակի փուլային եղանակով՝ Ընդունելության մեկ տեղի համար մինչև 4 դիմումի ընթացքի ապահովման համամասնությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլի դիմումների ընթացքը ապահովվում է ըստ Ուսումնական կենտրոնի կողմից որոշված առաջնահերթության, որի դեպքում կիրառվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերը։»,
7) 19-րդ կետում «բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով բարեվարքության բացասական գնահատական ստացած» բառերը փոխարինել «Ընդունելության հարցազրույցը չհաղթահարած» բառերով, իսկ «Ընդունելության թեստավորման փուլին» բառերը՝ «Ընդունելությանը» բառով։
8) 20.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«20․1․ Թեստավորումը կազմված է հետևյալ ենթափուլերից.
1) հարկային կամ մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար դիմորդների, ինչպես նաև ընդունելության հայտարարությամբ կամ պաշտոնի անձնագրով օտար լեզվի իմացության միջին կամ ավելի ցածր մակարդակի պահանջի առկայության դեպքում՝ օտար լեզվի իմացության ստուգում,
2) համակարգչային գիտելիքների ստուգում։»,
9) 21-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքերի, եթե համապատասխան ստուգումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից» բառերը,
10) լրացնել նոր 21․1-ին և 21․2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«21․1․ Սույն կարգի 20․1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների համար դիմած մասնակիցների օտար լեզվի իմացության բավարար մակարդակի ստուգում չի կատարվում, եթե մասնակիցը ներկայացրել է սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ։
21․2․ Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։»,
11) 23-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ձայնագրությունները կարող են տրամադրվել դիմումատուին, միայն հարցազրույցի փուլի արդյունքների բողոքարկման դեպքում։»,
12) 23.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«23․1․ Սույն կարգով նախատեսված դեպքերում թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։»,
13) Ուժը կորցրած ճանաչել 23․2-րդ, 23․3-րդ և 24-րդ կետերը,
14) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«25․Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակցին որևէ ենթափուլից հարգելի (հիմնավորված) բացակայության դեպքում կարող է տրամադրվել հնարավորություն մասնակցելու թեստավորմանը այլ խմբերի համար նախատեսված օրերին, եթե թեստավորումն անց է կացվում մի քանի խմբերով, կամ լրացուցիչ օր՝ մինչև հաջորդ ենթափուլի կամ փուլի սկիզբը։ Այսպիսի հնարավորության բացակայության կամ մասնակցի կողմից այդպիսի հնարավորությունը չօգտագործելու դեպքում մասնակիցը զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից։»,
15) 33-րդ կետում «իրենց անունը, հայրանունը, ազգանունը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը և ծածկագիրը» բառերով,
16) 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«37․Օտար լեզվի իմացության ստուգման և համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման հարցերը բաղկացած են համապատասխան հմտություններն ստուգող յուրաքանչյուր ենթափուլի դեպքում 20 առաջադրանքից։»,
17) 38-րդ, 42-րդ, 44-րդ, 45-րդ կետերում «մասնագիտական ստուգման» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,
18) 39-րդ կետում «մասնագիտական ստուգման» բառերը փոխարինել «համապատասխան» բառով, իսկ «60» թիվը փոխարինել «40» թվով,
19) 40-րդ, 41-րդ, 43-րդ, 48-րդ և 49-րդ կետերից հանել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը,
20) 46-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«46․Մասնակիցը համարվում է թեստավորման ենթափուլերը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ՝ առավելագույն հնարավորից առնվազն 70% գնահատական։»,
21) ուժը կորցրած ճանաչել 47-րդ և 49․1-ին կետերը,
22) 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«50․Ուսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է տվյալ մասնակցի արդյունքը։»,
23) ուժը կորցրած ճանաչել 51-րդ կետը,
24) 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«52․ Թեստավորումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի և Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում։»,
25) 55-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«55․ Հարցազրույցի հանձնաժողովի կազմում Կոմիտեի ղեկավարի հրավերով կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։»,
26) 58-րդ կետից հանել «Բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական։» բառերը,
27) 59-րդ կետում «մասնակցին կարող են տրվել» բառերից հետո լրացնել «հարցաշարով չնախատեսված» բառերը,
28) 64.1-ին կետում «ՀՀ ՊԵԿ Նախագահին» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին» բառերով,
29) 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«70․ Թեստավորման, ինչպես նաև հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր, դրանց արդյունքների մասին մասնակցին՝ Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»,
30) 70.1-ին և 71-րդ կետերից հանել «մասնագիտական ստուգման» բառերը,
31) Հրամանի 2-րդ կետով հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնել 8․1․ և 9․0 բաժիններով՝ հետևյալ բովանդակությամբ․
«8․1․ ԿԱՊԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ
Հարկային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (հաշվապահական, խորհրդատվական, աուդիտորական ընկերությունների) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին Մայր/Հայր Քույր/Եղբայր Զավակ Ամուսնու մայր/հայր Ամուսնու քույր/եղբայր Ամուսնու զավակ Նախկին գործընկեր կամ այլ) |
Անձի անուն, ազգանուն |
Մարմնում զբաղեցրած պաշտոնը | |
1. |
2. |
3. | |
1. |
9․0 ԿԱՊԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
11/15/2024 |
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: