ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» մայիս 2024 թ. |
N 2514-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002915 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԽԱՆՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ N 23100549 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման շրջանակներում ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց, 108/4 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնող ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ստուգման արդյունքը, այն է` Արմեն Սամվելի Խանոյանի կողմից առանց համապատասխան հետդիպլոմային կրթության իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ուռուցքաբանական վիրաբուժական տեսակով գործունեություն, որով խախտվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 13 հավելվածի 12-րդ կետի 12.1-ին ենթակետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին ենթակետով սահմանված պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2021 թվականի հունիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002915 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` ուռուցքաբանական վիրաբուժական` Արմեն Խանոյանի գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |