Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» սեպտեմբերի 2024 թ.

N 69-Ն

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել թանգարանային առարկաները և հավաքածուները վերականգնողի որակավորման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

9/13/2024

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 Կրթության, գիտության, 

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 13-ի

 N 69-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում թանգարանային առարկաները և հավաքածուները վերականգնողի որակավորման կարգի հետ կապված հարաբերությունները և չափորոշիչները:

 

II. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում թանգարանային առարկաները և հավաքածուները վերականգնողների՝ պահպանության, վերականգնման, կանխարգելիչ պահպանության մասնագետների (այսուհետ՝ վերականգնող) որակավորման աստիճանը կոչվում է կարգ:

3. Վերականգնողի որակավորումը տարակարգվում է աճման կարգով՝ հետևյալ հաջորդականությամբ՝

1) երրորդ կարգ,

2) երկրորդ կարգ,

3) առաջին կարգ,

4) բարձրագույն կարգ:

4. Վերականգնողին որակավորման կարգը տրվում է՝ ըստ որակավորման տարակարգման սահմանված հաջորդականության:

5. Օտարերկրյա պետություններում կրթություն ստացած վերականգնողներին կարգը տրվում է սույն կարգի և չափորոշիչների համաձայն:

6. Վերականգնողի մասնագիտական որակավորման ժամկետը սահմանվում է երկու տարի՝ բացառությամբ բարձրագույն որակավորման կարգի:

7. Վերականգնողի որակավորման կարգը չեղարկվում կամ իջեցվում է, եթե վերականգնողի գործողությունները վնասում են թանգարանային առարկաներին կամ հանգեցնում դրանց ոչնչացմանը: Այլ դեպքերում, վերականգնողին կարող է նշանակվել որակավորման ավելի ցածր կարգ՝ կոնկրետ մասնագիտությունների (մասնագիտացումների) որակավորման չափորոշիչներին նրա համապատասխանությունը գնահատելուց հետո:

8. Վերականգնողի որակավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ ֆոնդային գնահատող հանձնաժողովների միջոցով՝ վերականգնողի գործունեության օբյեկտիվ գնահատման հիման վրա` համաձայն որակավորման չափորոշիչների:

 

III. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

9. Վերականգնողի երրորդ կարգի որակավորման չափորոշիչներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն երեք տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) տիրապետում է վերականգնման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների կատարման հաջորդականությունը, այդ աշխատանքներում օգտագործվող տեխնիկական միջոցների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին.

3) տիրապետում է վերականգնվող թանգարանային առարկաների նյութերի առանձնահատկություններին, դրանց ոչնչացման պատճառներին, հետազոտության հիմնական մեթոդներին.

4) տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող հիմնական նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթին և պատճառներին, վերականգնման փաստաթղթերի վարման կարգին, վերականգնման աշխատանքների ֆոտովավերացման (ֆոտոֆիկացիայի) ձևերին ու տեսակներին, վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի թունավորության աստիճանին, դրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին, ջերմախոնավային ռեժիմը չափելու սարքերին, անվտանգության տեխնիկայի և աշխատանքային հիգիենայի կանոններին.

5) կարողանում է գնահատել վերականգնված մշակութային արժեքների վիճակը և նախանշել պահպանության և վերականգնման աշխատանքների հաջորդականությունը, իրականացնել պարզ պահպանողական և վերականգնողական աշխատանքներ և նկարագրել դրանք.

6) կարողանում է թանգարանային առարկաները պատրաստել պահպանման, ցուցադրման և փոխադրման համար.

7) տիրապետում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներին, թանգարանների վերաբերյալ կառավարության որոշումներին և լիազորված պետական մարմնի հրամաններին, մշակութային ոլորտին վերաբերող միջազգային կոնվենցիաներին, հայրենական և արտասահմանյան երկրների թանգարանների առաջավոր փորձին.

8) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

10. Որակավորման երրորդ կարգը վերականգնողին իրավունք է տալիս իրականացնելու ոչ առանձնակի մշակութային արժեքների և ըստ մշակութային արժեքների փորձագիտական եզրակացության՝ չնչին վնասվածք ունեցող թանգարանային առարկայի ամրակայում և վերականգնում: Մեծ ծավալի վնասվածք ունեցող թանգարանային առարկայի վերականգնման աշխատանք կարող է կատարել միայն բարձրագույն որակավորման կարգ ունեցող վերականգնողի ղեկավարությամբ։

11. Վերականգնողի երկրորդ կարգի որակավորման չափորոշիչներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն հինգ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթը և պատճառները որոշող լաբորատոր հետազոտությունների հիմնական տեսակներին, ցուցանմուշների փչացման պատճառներին ու տեսակներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և աշխատանքային հիգիենայի կանոններին.

3) տիրապետում է վերականգնման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների կատարման հաջորդականությունը, այդ աշխատանքներում օգտագործվող տեխնիկական միջոցների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին.

4) տիրապետում է վերականգնվող թանգարանային առարկաների նյութերի առանձնահատկություններին, դրանց ոչնչացման պատճառներին, հետազոտության հիմնական մեթոդներին.

5) տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող հիմնական նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթին և պատճառներին, վերականգնման փաստաթղթերի վարման կարգին, վերականգնման աշխատանքների ֆոտովավերացման (ֆոտոֆիկացիայի) ձևերին ու տեսակներին, վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի թունավորության աստիճանին, դրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին, ջերմախոնավային ռեժիմը չափելու սարքերին, անվտանգության տեխնիկայի և աշխատանքային հիգիենայի կանոններին.

6) տիրապետում է վերականգնված մշակութային արժեքների վիճակի գնահատմանը և պահպանության ու վերականգնման աշխատանքների հաջորդականությանը, կարող է իրականացնել պահպանողական և վերականգնողական աշխատանքներ և նկարագրել դրանք.

7) կարողանում է թանգարանային առարկաները պատրաստել պահպանման, ցուցադրման և փոխադրման համար.

8) տիրապետում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներին, թանգարանների վերաբերյալ կառավարության որոշումներին և լիազորված պետական մարմնի հրամաններին, մշակութային ոլորտին վերաբերող միջազգային կոնվենցիաներին, հայրենական և արտասահմանյան երկրների թանգարանների առաջավոր փորձին.

9) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

12. Որակավորման երկրորդ կարգը վերականգնողին իրավունք է տալիս իրականացնելու ոչ առանձնակի մշակութային արժեքների և ըստ մշակութային արժեքների փորձագիտական եզրակացության՝ վնասված թանգարանային առարկաների պահպանություն, ամրակայում և վերականգնում: Մեծ ծավալի վնասվածք ունեցող թանգարանային առարկայի վերականգնման աշխատանք կարող է կատարել միայն բարձրագույն որակավորման կարգ ունեցող վերականգնողի ղեկավարությամբ։

13. Վերականգնողի առաջին կարգի որակավորման չափորոշիչներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն յոթ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթը և պատճառները որոշող լաբորատոր հետազոտությունների հիմնական տեսակներին, ցուցանմուշների փչացման պատճառներին ու տեսակներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և աշխատանքային հիգիենայի կանոններին.

3) տիրապետում է վերականգնման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների կատարման հաջորդականությունը, այդ աշխատանքներում օգտագործվող տեխնիկական միջոցների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին, վերականգնվող թանգարանային առարկաների նյութերի առանձնահատկություններին, դրանց ոչնչացման պատճառներին, հետազոտության հիմնական մեթոդներին.

4) տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող հիմնական նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթին և պատճառներին, վերականգնման փաստաթղթերի վարման կարգին, վերականգնման աշխատանքների ֆոտովավերացման (ֆոտոֆիկացիայի) ձևերին ու տեսակներին, վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի թունավորության աստիճանին, դրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին, ջերմախոնավային ռեժիմը չափելու սարքերին, անվտանգության տեխնիկայի և աշխատանքային հիգիենայի կանոններին.

5) տիրապետում է վերականգնված մշակութային արժեքների վիճակի գնահատմանը և պահպանության ու վերականգնման աշխատանքների հաջորդականությանը, կարող է իրականացնել պահպանողական և վերականգնողական աշխատանքներ և նկարագրել դրանք.

6) կարողանում է թանգարանային առարկաները պատրաստել պահպանման, ցուցադրման և փոխադրման համար.

7) տիրապետում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներին, թանգարանների վերաբերյալ կառավարության որոշումներին և լիազորված պետական մարմնի հրամաններին, մշակութային ոլորտին վերաբերող միջազգային կոնվենցիաներին, հայրենական և արտասահմանյան երկրների թանգարանների առաջավոր փորձին.

8) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի, կարող է կազմակերպել վերականգնողների վերապատրաստման դասընթացներ, մասնակցել միջազգային փորձի փոխանակմանը, հանդես գալ աշխատաժողովներում, քննարկումներում և գիտաժողովներում, ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

14. Որակավորման առաջին կարգը վերականգնողին իրավունք է տալիս իրականացնելու առանձնակի արժեքավոր և ըստ մշակութային արժեքների փորձագիտական եզրակացության՝ բարդ վնասվածքներ ունեցող թանգարանային առարկաների պահպանություն, կոնսերվացում, ամրակայում և վերականգնում:

15. Վերականգնողի բարձրագույն կարգի որակավորման չափորոշիչներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային փորձ.

 2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային (կերպարվեստի կատարողական տեխնիկային), դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, տեխնոլոգիային և ոճային առանձնահատկություններին, արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների և վերականգնման աշխատանքներին, նյութերի ժամանակագրման և որոշման սկզբունքներին, նյութերի ծերացման, ցուցանմուշների քայքայումն առաջացնող պատճառներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին.

3) տիրապետում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներին, թանգարանների վերաբերյալ կառավարության որոշումներին և լիազորված պետական մարմնի հրամաններին, մշակութային ոլորտին վերաբերող միջազգային կոնվենցիաներին, հայրենական և արտասահմանյան երկրների թանգարանների առաջավոր փորձին.

4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն.

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան