ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
16 նոյեմբերի 2009 թ. |
N 09-334-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 16.11.2009 թ. կայացած նիստի)
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0426 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 29.10.2009 թ. թիվ 09-305-Լ հրամանով, համարել վերացված։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ՊՐՈՖԻԿՈՆ ԱՈՒԴԻՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.
բ) «ԴԵ ՅՈՒՐԵ ԿՈՆՍ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Տիգրան Պապոյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(16.11.2009թ. հր. 09-334-L)
|
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց- |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- |
|
1 |
«Ուայդ Գեյթ» ՍՊԸ |
Երևան Չարենցի 7, բն.66 |
ԱԳN0426 |
27.08.03թ. |
01533979 |
426 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
կոմիտեի 29.10.2009թ. հր. N 09-305-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
|
2 |
«Պրոֆիկոն Աուդիտ» ՍՊԸ |
ք. Երևան Կոմիտասի 60 |
ԱԳN0857 |
16.11.09թ. |
00085478 |
852 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
3 |
«Դե Յուրե Կոնս» ՍՊԸ |
ք. Երևան Օրբելու փ.շ.6, բն.30 |
ԱԳN0858 |
16.11.09թ. |
00254175 |
853 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
4 |
Տիգրան Պապոյան (ԱՁ) |
Մ. Գյումրի, Օրջոնիկիձեի փ. 205տ. |
ԱԳN0859 |
16.11.09թ. |
57270819 |
854 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |