ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոս 2024 թ. |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԶԱՊԱՐԿԱԲՈՐԲՈՎ (ՑԻՍՏԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել միզապարկաբորբով (ցիստիտ) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «05»-ի N 246-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԶԱՊԱՐԿԱԲՈՐԲՈՎ (ՑԻՍՏԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
N30 |
Միզապարկաբորբ (ցիստիտ) |
2) |
N30.0 |
Սուր ցիստիտ Բացառությամբ` ճառագայթային ցիստիտի (N30.4), տրիգոնիտի (N30.3) |
3) |
N30.1 |
Ինտերստիցիալ (քրոնիկ) ցիստիտ |
4) |
N30.2 |
Քրոնիկ այլ ցիստիտ |
5) |
N30.3 |
Տրիգոնիտ ուրետրոտրիգոնիտ |
6) |
N30.4 |
Ճառագայթային ցիստիտ |
7) |
N30.8 |
Այլ ցիստիտներ Միզապարկի աբսցես (թարախակույտ) |
8) |
N30.9 |
Ցիստիտ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. չբարդացած ցիստիտ (վերաբերում է միայն կանանց, ովքեր հղի չեն և չունեն միզային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումներ, չունեն կոմորբիդ (իմունասուպրեսիվ) ֆոն), բ. բարդացած ցիստիտ (ընդգրկված են բոլոր տղամարդիկ, հղիները, միզային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող անձիք, մշտական միզային կաթետեր կրող անձիք, երիկամի հիվանդություններ ունեցող անձիք կամ այլ ուղեկցող իմունասուպրեսիվ կոմորբիդ ֆոն ունեցող անձիք, օրինակ՝ շաքարային դիաբետ) |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ |
8) |
Գանգատներ |
Սուր ցիստիտ-դիզուրիա, հաճախամիզություն, ուրգենտություն (իրիտատիվ սիմպտոմներ): Կարող են լինել նաև ցավ վերցայլային շրջանում, հեմատուրիա, մեզից տհաճ հոտ։ Քանի որ սուր ցիստիտը բնորոշվում է լորձաթաղանթի մակերեսային ախտահարումով՝ տենդը, դողը և սարսուռը, ինչպես նաև այլ գեներալիզացված ախտանշաններ բնորոշ չեն։ |
9) |
Անամնեզ |
Հնարավոր է ռիսկի գործոնների առկայության հայտնաբերում՝ միզային համակարգի կաթետերիզացիա, անմիզապահություն, անկղապահություն, նորմայից ավել մնացորդային մեզ, սեքսուալ ակտիվություն (սկիզբ, զուգընկերոջ փոփոխություն, շատ զուգընկերներ), սպերմիցիդների օգտագործում, էստրոգենների մակարդակի նվազում, հակաբիոտիկների օգտագործում, մեզի արտահոսքի նվազում (շագանակագեղձի հիպերպլազիա, միզուկի ստրիկտուրա, օտար մարմինների առկայություն օր․՝ քարեր, նեյրոգեն միզապարկ, դեհիդրատացիա)։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կատարվում է արտաքին զննում՝ ֆիզիկալ։ Երբեմն հնարավոր է հայտնաբերել վերցայլային շրջանի ցավ, կանանց մոտ հնարավոր է հայտնաբերվի վագինիտ, հերպես, միզուկի պաթոլոգիա՝ օրինակ դիվերտիկուլ, հիպոսպադիա։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Երբ արտահիվանդանոցային պայմաններում բուժումը չի ունենում ակնկալվող արդյունք, երբ որոշում է կայացվում բուժել ռիսկի գործոն հանդիսացող պաթոլոգիան (օրինակ հեռացնել միզապարկի քարը, վերացնել օբստրուկցիան և այլն), երբ բորբոքային պրոցեսում ընդգրկվում են նաև վերին միզուղիները։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբույժ (ընդհանուր) |
0.1 |
- |
2) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) |
0․1 |
- |
3) |
Երիկամաբան (նեֆրոլոգ) |
0.1 |
- |
4) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
0.1 |
- |
5) |
Ներզատաբան (էնդոկրինոլոգ) |
0.1 |
- |
6) |
Նյարդաբան |
0.1 |
- |
7) |
Ուռուցքաբան |
0.05 |
- |
8) |
Արյունաբան, տրանսֆուզիոլոգ |
0.05 |
- |
9) |
Սրտաբան |
0.1 |
- |
10) |
Ֆթիզիատր |
0.05 |
- |
11) |
Թունաբան (տոքսիկոլոգ) |
0.05 |
- |
12) |
Ալլերգոլոգ և իմունոլոգ |
0.05 |
- |
13) |
Գինեկոլոգ |
0.4 |
- |
14) |
Վնասվածքաբան |
0.05 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0․8 |
- |
Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում |
2) |
Առկա չէ |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
0․8 |
- | |
3) |
Առկա չէ |
Միզանյութի մակարդակի որոշում |
0․8 |
- | |
4) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
0․8 |
- | |
5) |
Առկա չէ |
Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+), իոնիզացված Ca |
0.5 |
- | |
6) |
Առկա չէ |
Մեզի, արյան, կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում |
0.5 |
- |
Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1.5 |
- |
Բակտերուրիայի, լեյկոցիտուրիայի, գլյուկոզուրիայի հայտնաբերում։ Նիտրիտների առկայություն։ |
Գործիքային հետազոտություններ | |||||
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ |
0․8 |
- |
Միզապարկում պաթոլոգիգ գոյացությունների, օտար մարմինների հայտնաբերում, պատերի հաստացման, հեղուկի հոմոգենության որոշում, վերին միզուղիների վիճակի գնահատում, մնացորդային մեզի որոշման, օբստրուկցիայի հնարավոր պատճառի հայտնաբերում։ |
9) |
Առկա չէ |
Ցիստոսկոպիա |
0․4 |
- |
Երբեմն կրկնվող ցիստիտների պատճառը հայտնաբերելու նպատակով։ |
10) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի |
0.1 |
- |
Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Հիմնականում կիրառվում է, երբ առկա է վերին միզուղիների բորբոքում, գեներալիզացված սիմպտոմատիկա։ |
11) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
0․3 |
- |
Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) |
12) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն |
0․05 |
- |
Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն |
Միջին օրա- կան չափա- քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
պլաստիկե փաթեթ |
1-3 |
500-2000ml |
1000-4000ml |
Ըստ ցուցումների, |
2) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ5մգ/մլ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ5մգ/մլ |
ամպուլներ |
3 |
30մգ |
60մգ |
Ըստ ցուցումների |
3) |
Պարացետամոլ 500մգ,1000մգ |
Պարացետամոլ 500մգ, 1000մգ |
դեղահատեր |
1-4 |
2000մգ |
4 000մգ |
Ըստ ցուցումների |
4) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
սրվակ |
2 |
4մլ |
12մլ |
Ըստ ցուցումների |
5) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ |
ամպուլներ |
2 |
6մլ |
12մլ |
Ըստ ցուցումների |
6) |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
ամպուլներ |
4 |
40-120մգ |
80-240մգ |
Ըստ ցուցումների |
7) |
Լօրնոքսիկամ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի ն/մ և ն/ե 8մգ |
Լօրնոքսիկամ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի ն/մ և ն/ե 8մգ |
սրվակ |
2 |
8-16 |
24-48 |
Ըստ ցուցումների |
8) |
Կայուն ցավի դեպքում հիդրոմորֆին և տրամադոլ |
Պեթիդին և տրամադոլ |
սրվակ |
1 |
50-100մգ |
100-200 |
Ըստ ցուցումների |
9) |
Դիկլոֆենակ 50մգ,100մգ |
Դիկլոֆենակ 50մգ,100մգ |
մոմիկ |
1-2 |
100-150 |
300-450մգ |
Ըստ ցուցումների |
10) |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ)գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ)գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ |
փաթեթիկ |
1 |
3գ |
3գ |
1անգամ |
11) |
Նիտրոֆուրանտոին 50մգ,100մգ |
Նիտրոֆուրանտոին 50մգ,100մգ |
50-100մգ |
2-4 |
100-200մգ |
500-1000 |
5օր |
12) |
Фուրազիդին (կալիումի ֆուրազիդին) 25մգ,50մգ |
Фուրազիդին (կալիումի ֆուրազիդին) 25մգ,50մգ |
դեղապատիճներ |
- |
- |
- |
- |
13) |
Ֆուրագին 50մգ |
Ֆուրագին 50մգ |
դեղապատիճներ |
- |
- |
- |
- |
14) |
Պիվմեցիլինամ 400մգ |
Պիվմեցիլինամ 400մգ |
դեղապատիճներ |
3 |
1200 |
3600 |
3 |
15) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
սրվակ |
1-2 |
500-1000մգ օր |
1․5-3գ |
3օր |
16) |
Տրիմետոպրիմ 200մգ |
Տրիմետոպրիմ 200մգ |
դեղահատեր |
2 |
400 |
2000 |
5 |
17) |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 800մգ+160մգ |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 800մգ+160մգ |
դեղահատեր |
2 |
320/1600 մգ |
960/4800 |
3օր Տղամարդկանց մոտ 7 օր |
18) |
ամոքսիցիլին + ամինոգլիկոզիդ |
ամոքսիկլավ, աուգմենտին |
325-625մգ |
3 |
975-1875mg |
6825/13125 |
7օր քիչ կիրառական |
19) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ)դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
1-2 |
500-2000մգ օր |
3-6գ |
Ըստ ցուցումների |
20) |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
դեղահատեր |
2 |
500մգ 2 անգամ p/o |
3000 |
Ըստ ցուցումների |
21) |
Լևոֆլոքսացին 500մգ,750մգ |
Լևոֆլոքսացին 500մգ,750մգ |
դեղահատեր |
1 |
500 կամ 750 |
2․5-10․5 |
5-14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) էմպիրիկ հակաբակտերիալ բուժում չբարդացած ցիստիտի ժամանակ` 10-17-րդ ենթակետերի համապատասխան.
4) էմպիրիկ հակաբակտերիալ բուժում բարդացած ցիստիտի ժամանակ` 18-21 ենթակետերի համապատասխան.
5) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից.
6) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության անհրաժեշտ է կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղերով բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի.
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Միզային կաթետերի տեղադրում |
0.2 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://uroweb.org/guidelines/urological-infections/chapter/the-guideline
2. Քեմփբել-Ուոլշ ուրոլոգիա-11-րդ հրատարակություն/Cambell-Walsh Urology-11th Edition
3. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2024 թվական: