Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիս 2024 թ.

N 226-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հեշտոցի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

 

18.07.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» հուլիս 2024 թվականի

N 226-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C52

Հեշտոցի չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

IA փուլ` Ուռուցքը սահմանափակված է հեշտոցում և 2սմ-ից փոքր է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան
IB փուլ` Ուռուցքը սահմանափակված է հեշտոցում և 2սմ-ից մեծ է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան
IIA փուլ` Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ, բայց չի հասնում կոնքի պատ և 2սմ–ից փոքր է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան
IIB փուլ` Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ, բայց չի հասնում կոնքի պատ և 2սմ –ից մեծ է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան
III փուլ` Ուռուցքը ցանկացած չափի է, ինվազիան կարող է հասնել մինչև կոնքի պատ կամ բերել հիդրոնեֆրոզի` հարակից ավշային հանգույցների, կամ աճուկային ավշային հանգույցների տարածումով։ Հեռավոր մետաստազներ չկան, կամ ուռուցքը ցանկացած չափի է, ինվազիան հասնում է մինչև կոնքի պատ և կամ բերում է հիդրոնեֆրոզի։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան
IVA փուլ` Ուռուցքը տարածվում է միզապարկ կամ ուղիղ աղիք կամ դուրս է գալիս փոքր կոնքից։ Տարածումով կամ առանց տարածումի հարակից ավշային հանգույցներ, առանց հեռավոր մետաստազների
IVB փուլ` Ուռուցքը տարածվում է հեռավոր օրգաններ՝ թոքեր, լյարդ կամ ոսկրեր` M1: Ուռուցքը կարող է լինել ցանկացած չափի և կարող է տարածվել կամ չտարածվել հարակից ավշային հանգույցների վրա։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Արյունահոսություն սեռական ուղիներից: Որովայնի ստորին հատվածի ցավեր։

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է քսվող կամ առատ արյունային արտադրություն սեռական ուղիներից։ Մարդու պապիլոմավիրուս

10)

Զննման արդյունք/Ցուցում

Հեշտոցի լորձաթաղանթը կարող է լինել հիպերեմիկ, ինֆիլտրացված, արտադրությունը՝ արյունային։ Հեշտոցի պատին գոյացության առկայություն

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գինեկոլոգ-ուռուցքաբանի՝ կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ

1

1

2)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն`
ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Օնկոմարկերներ` CEA, SCC

1

 1

6)

Առկա չէ

Գենային մուտացիաների որոշում

1

1

Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում

7)

Առկա չէ

Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

9)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

10)

Առկա չէ

Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն

1

1

11)

Առկա չէ

Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

12)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

 6

300մգ

6

1

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

6

750mg

6

1

3)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

6

120մգ

6

1

4)

 Էռլոտինիբ 100 մգ

Էռլոտինիբ 100 մգ

դեղահատեր

6

2 մգ

6

1-3

5)

Լարոտրեկտինիբ 100մգ

Լարոտրեկտինիբ 100մգ

դեղապատիճ

6

100մգ

6

1

6)

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ

սրվակ

6

750

6

1

7)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

18

1500

6

1,8,15

8)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

6

120

6

1

9)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

12

240

6

1

10)

Լենվատինիբ 10մգ

Լենվատինիբ 10մգ

դեղահատեր

6 ամիս

1 հաբ

6

1-5 տարի

11)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

սրվակ

6

600

18

1

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. ճառագայթային բուժում,
բ. քիմիաթերապևտիկ բուժում,
գ. քիմիաճառագայթային բուժում,
դ. հեշտոցի հեռացում,
ե. իմունաթերապիա:

1

1

2)

Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան