ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«23» սեպտեմբեր 2024 թ. |
N 125-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝ կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
9/23/2024 |
Ն. Մկրտչյան |
Հավելված Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարի «23» սեպտեմբեր 2024 թ. N 125-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
1. Սույն հավելվածով կարգավորվում են «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-ին հոդվածով նախատեսված՝ կենսաթոշակային խնայողությունների՝ Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու հետ կապված հարաբերությունները։
2. Անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը) Օրենքի 8.1-ին հոդվածով նախատեսված ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ այլ ներդրումային ֆոնդ) առկա՝ իր կուտակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու (այլ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարելու և դրա արդյունքում ձևավորված գումարը իր ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու) համար գրավոր դիմում է այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողին։ Այս դեպքում սույն հավելվածով սահմանված ձևի դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում գործող հաշվի օպերատորների միջոցով, թղթային եղանակով։
3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դիմումին (այսուհետ՝ դիմում) կից անձը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով սահմանված ձևերի ֆոնդի ընտրության դիմում, եթե նա չունի Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում բացված կենսաթոշակային հաշիվ կամ իր կողմից (համար) ընտրված կենսաթոշակային ֆոնդ կամ ցանկանում է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար ընտրել նախկինում իր կողմից (համար) ընտրված ֆոնդից տարբեր այլ կենսաթոշակային ֆոնդ։
4. Դիմումը ներկայացվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Սույն ժամկետից հետո ներկայացված դիմումներին ընթացք չի տրվում, իսկ անձը համարվում է դիմում չներկայացրած։
5. Դիմումը ստանալուց հետո դիմող անձի համար 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմում չներկայացրած՝ այլ ներդրումային ֆոնդում կուտակային խնայողություններ ունեցող անձանց (այսուհետ՝ դիմում չներկայացրած անձ) համար՝ սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվներ։
6. Սույն հավելվածի 5-րդ կետի համաձայն անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է յուրաքանչյուր անձի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում կենսաթոշակային հաշիվ ունեցող անձի)՝ այլ ներդրումային ֆոնդի փայերի մարումը և դրա արդյունքում ձևավորված միջոցների փոխանցումը անձի կողմից (համար) ընտրված` Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդին։ Այս նպատակով այլ ներդրումային ֆոնդի կառավարիչը համագործակցում է տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստր վարողի հետ՝ ապահովելով գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերի կատարումը։ Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր անձի համար կատարված փոխանցման դիմաց տվյալ անձի անվամբ բացված (գործող) կենսաթոշակային հաշվին է փոխանցում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի՝ փոխանցված գումարին համարժեք քանակով փայեր։ Դիմումը չներկայացրած անձի դեպքում միջոցները փոխանցվում են այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին։
7. Այլ ներդրումային ֆոնդի փայերի մարման և Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման համար հիմք է ընդունվում համապատասխան ֆոնդերի փայերի վերջին հայտնի (մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված)՝ համապատասխանաբար մարման և տեղաբաշխման գները:
8. Սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն փայերի մարման դեպքում փայերի մարման վճար չի գանձվում։
9. Մահացած անձի կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխվում են դիմում չներկայացրած անձի համար սույն հավելվածով սահմանված կարգով:
10. Այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սույն հավելվածի 4‑րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո սահմանափակում է, իսկ այդ ժամկետին հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է այլ ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված անձանց կենսաթոշակային հաշիվների սպասարկումը։
Ձև |
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ | |||||||||||||||
1. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||
1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | |||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
6. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | |||||||||||||
2. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||
7. երկիր |
8. վարչատարածքային միավոր |
9. համայնք (վարչական շրջան) |
10. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | ||||||||||||
11. բջջային հեռախոսի համար |
12. էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||
3. ՄԱՍՆԱԿՑԻ ՈՐՈՇՈՒՄԸ | |||||||||||||||
ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՄԱՐԵԼ ԻՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ԿՈՂՄԻՑ (ԻՆՁ ՀԱՄԱՐ) ԸՆՏՐՎԱԾ՝ ՀՀ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ | |||||||||||||||
13. ամսաթիվ |
14. մասնակցի ստորագրություն |
15. լիազորված անձի անուն, ազգանուն |
16. լիազորված անձի ստորագրություն | ||||||||||||
|
Կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու դիմումի լրացման ուղեցույց
1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,
2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
5. «5. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
6. «6. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը,
7. «7. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
8. «8. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),
9. «9. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
10. «10. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
11. «11. բջջային հեռախոսի համար» վանդակում լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
12. «12. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
13. «13. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի),
14. «14. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
15. «15. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում
16. «16. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: