ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«12» սեպտեմբերի 2024 թ․ |
թիվ 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 699-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի «Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում ծառայողական զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» N 699-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի՝ ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանող հրամանն ուժի մեջ մտնելու օրը։
Պարտականությունները կատարող` |
Ա. Սարգսյան
«12» սեպտեմբերի 2024 թ. ք․ Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: