ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոս 2024 թ. |
N 266-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել տղամարդու այլ և չճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
21.08.2024 |
Լ. Նանուշյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» օգոստոս 2024 թվականի N 266-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C63 |
Տղամարդու այլ և չճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ |
2) |
C63․0 |
Մակամորձու |
3) |
C63․1 |
Սերմնալարի |
4) |
C63․2 |
Փոշտի Փոշտի մաշկի |
5) |
C63․7 |
Տղամարդու այլ ճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ Սերմնալարի Ամորձու բունոցային թաղանթի |
6) |
C63․8 |
Տղամարդու սեռական օրգանների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից Տղամարդու սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ, որոնք ըստ ծագման տեղի հնարավոր չէ դասել C60-C63.7 դասերից ոչ մեկում |
7) |
C63․9 |
Տղամարդու սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ Տղամարդկանց միզասեռական ուղու` ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
Շոշափելի գոյացություն սեռական օրգանների կամ աճուկային շրջանում, որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում կամ փոշտում, արյունամիզություն կամ մաշկի ընդգրկման դեպքում արյունային արտադրություն։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։ |
9) |
Անամնեզ |
Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննմամբ արտաքին սեռական օրգանները կարող են լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ըստ տեղակայման համապատասխան օրգանի չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն։ Անհրաժեշտ է տարբերակել հիմնականում օրխիտի, էպիդիդիմիտի, հիդրոցելլեի, լիմֆադենիտի, կավերնիտի, բալանոպոստիտի հետ։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ |
1 |
1 |
2) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
6) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն` ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Օնկոմարկերներ` ալֆա ֆետոպրոտեին, բետտա խորիոնալ գոնադոտրոպին, լակտատդեհիդոգենազա |
|||
5) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Քերուկի, դրոշմվածքի բջջաբանական հետազոտություն |
1 |
1 | |
|
Գործիքային հետազոտություններ | ||||
7) |
Առկա չէ |
Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Պրոցեսի տարածվածության պարզաբանվում, ավշային հանգույցների ընդգրկվածության որոշում |
8) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) |
1 |
1 | |
12) |
Առկա չէ |
Ըստ ցուցումների գոյացության բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությամբ |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ սրվակ |
սրվակ |
21 օրը մեկ |
230-300մգ |
230-300մգ |
1 օր |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
450-700մգ |
450-700մգ |
1 օր |
3) |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
90-130մգ |
90-130մգ |
1 օր |
4) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
100-150մգ |
100-150մգ |
1 օր |
5) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի200մգ/2մլ, 200մգ/5.26մլ, 1000մգ/10մլ, 1000մգ/26.3մլ, 1500մգ/15մլ, 2000մգ/20մլ, 2000մգ/52.6մլ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի200մգ/2մլ, 200մգ/5.26մլ, 1000մգ/10մլ, 1000մգ/26.3մլ, 1500մգ/15մլ, 2000մգ/20մլ, 2000մգ/52.6մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
1600-2000մգ |
1600-2000մգ |
1 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ուռուցքային գոյացության էնուկլեացիա |
1 |
1 |
2) |
Ուռուցքային գոյացության լայն հեռացում |
1 |
1 |
3) |
Ուռուցքային գոյացության լայն հեռացում համապատասխան օրգանի մասնահատմամբ |
1 |
1 |
4) |
Էպիդիդիմէկտոմիա |
1 |
1 |
5) |
Օրխոֆունիկուլէկտոմիա |
1 |
1 |
6) |
Աճուկային լիմֆոդիսսեկցիա |
1 |
1 |
7) |
Առնանդամի կամ միզուկի մասնահատումներ |
1 |
1 |
8) |
Ուռուցքային գոյացության էնուկլեացիա |
1 |
1 |
9) |
Հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա բաց եղանակով |
1 |
1 |
10) |
Հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա լապարասկոպիկ եղանակով |
1 |
1 |
11) |
Տարբեր ծավալի վիրահատություններ պայմանավորված համակցված բուժումից հետո մնացորդային ուռուցքների տեղակայմամբ |
1 |
1 |
12) |
Վերականգնողական բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: