ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2024 թ. |
N 250-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետը և 5-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
|
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական: