ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«19» օգոստոսի 2024 թ. |
N 335-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել.
1) 2024-2025 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2024-2025 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«19» օգոստոսի 2024 թ. |
8/19/2024 |
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 335-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
Հ/Հ |
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. |
Լոր |
2024 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 111300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
2. |
Քարակաքավ |
2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18220 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
3. |
Թխակապույտ աղավնի |
2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 43500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
4. |
Անտառային աղավնի |
2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1050 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
5. |
Կռնչան բադ |
2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
6. |
Սուլող մրտիմն |
2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
7. |
Սև փարփար |
2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
8. |
Եղեգնահավ |
2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 9000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
9. |
Մորակտցար |
2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
10. |
Նապաստակ |
2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
11. |
Փորսուղ |
2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 140 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
12. |
Քարակզաքիս |
2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 345 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
13. |
Վայրի խոզ |
2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
14. |
Աղվես |
2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական: