ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2019 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
Հաստատել` դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
Ա. Թորոսյան
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանի |
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:
2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու գործընթացը սկսելու հիմքը բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու գործընթացը սկսելու վերաբերյալ տնօրենի գրավոր թույլտվությունն է (այսուհետ` Թույլտվություն), համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որտեղ գտնվում է դիակային դոնորը:
3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`
1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը, բացառությամբ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով օրգանների և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքերի, որոնց համար հիմք է հանդիսանում մահվան էպիկրիզը (հիվանդանոցային մահվան դեպքում) կամ դիահերձարանի ախտաբանաանատոմի եզրակացությունը (տնային մահվան դեպքում).
2) օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկատվությունը (գրավոր տեղեկանք կամ էլեկտրոնային) դիակային դոնորի` իր կենդանության օրոք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացրած` մահից հետո որպես օրգանների և հյուսվածքների դոնոր հանդես գալու իր անհամաձայնության բացակայության մասին.
3) դիակային դոնորի ազգականներից որևէ մեկի գրավոր համաձայնությունը` ըստ սույն կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթությունը.
4) դատաբժշկական փորձագետի թույլտվությունը այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.
5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:
4. Բժշկական հաստատության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը դիակային դոնորի ազգականներին տրամադրում է լիարժեք տեղեկատվություն օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելու անհրաժեշտության և գործընթացի վերաբերյալ, նրանց հետ տանում է զրույց և բացատրական աշխատանք:
5. Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, ընդ որում ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով օրգանների կամ հյուսվածքների վերցնելու դեպքերում բժշկական հաստատության տնօրենի կողմից ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող բժշկական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, երիկամաբան, սրտաբան, աղեստամոքսաբան, ակնաբույժ, ախտաբանաանատոմ և համապատասխան մասնագիտացմամբ այլ բժիշկ-մասնագետներ (ըստ անհրաժեշտության):
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված բժշկական հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն բժիշկ-մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան փաստի հաստատմանը:
7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքում`
1) ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների և (կամ) հյուսվածքների դեպքերում լրացվում է տեղեկատվական թերթիկ` համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, որի արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովում ներգրավված բժիշկների ստորագրություններով.
2) կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների և (կամ) հյուսվածքների դեպքերում լրացվում է տեղեկատվական թերթիկ` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որի արդյունքների հիման վրա ախտաբանաանատոմի կողմից տրվում է կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, որը հաստատվում է ախտաբանաանատոմի ստորագրությունով:
8. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո, ընդ որում.
1) ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների և (կամ) հյուսվածքների դեպքում` 24 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ հետազոտություն.
2) կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների և (կամ) հյուսվածքների դեպքում` 12 ժամվա ընթացքում:
9. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացություն չի տրամադրվում, եթե դիակային դոնորի մոտ առկա է հետևյալ հակացուցումներից մեկը`
1) ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա.
2) ակտիվ հեպատիտ.
3) տուբերկուլյոզ.
4) չարորակ նորագոյացություն, որն ունի մետաստազի մեծ հավանականություն.
5) ծանր վիրուսային վարակ:
10. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված համապատասխան եզրակացությունը (Ձև 3 կամ Ձև 5) դիակային դոնորի վերաբերյալ տեղեկատվական թերթիկի հետ միասին մուտքագրվում է օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր: Եզրակացության տրման վերաբերյալ կատարվում է գրառում դիակային դոնորի բժշկական փաստաթղթերում:
11. Թույլտվության, ինչպես նաև դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության մասին կատարվում է համապատասխան գրառում բժշկական հաստատության հատուկ՝ այդ նպատակով վարվող գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի:
Ձև 1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ
____________________________________________________________________________
(բժշկական հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 9-րդ հոդվածով` թույլատրել` դիակային դոնոր հանդիսացող
_____________________________________________________________________-ից
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան օրը, ամիսը, տարեթիվը)
Փոխպատվաստման նպատակով սկսել հետևյալ օրգանների և (կամ) հյուսվածքների__________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
_________վերցնելու գործընթացը:
Բժշկական հաստատության տնօրեն
______________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)
________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկություն դոնորի վերաբերյալ Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը Տնօրենի թույլտվություն N Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Բժշկական քարտի համարը Քաշը Հասակը Սեռը Մահվան պատճառը Ուղեղային մահ` օրը, ամիսը, տարեթիվը (ժամը) Ընդունման օրը, ամիսը, տարեթիվը (ժամը) Վերակենդանացման բաժանմունք ընդունման օրը, ամիսը, տարեթիվը (ժամը) Թոքերի մեխանիկան օդափոխություն սկսած օր, ամիս,ամսաթիվ (ժամ) Միզային կաթետեր սկսած օր, ամիս, տարեթիվ (ժամ) Սրտի կանգ եղել է, չի եղել Սրտի կանգի ընդհանուր տևողությունը Վերջին վերակենդանացման օրը, ամիսը, տարեթիվը (ժամը)։ Վերջին վերակենդանացման տևողությունը։ Քանի անգամ է դոնորը վերակենդանացվել Ակնարկ
Արյան խումբը _______________________ Ռեզուս պատկանելիություն ___________________
HLA-տիպավորում |
A |
A |
A |
A |
B |
B |
B |
B |
Bw |
Bw |
Cw |
Cw |
|
Նյութը օրը, ամիսը, տարեթիվը (ժամը) |
DR |
DR |
DR |
DR |
DR |
DR |
DQ |
DQ |
DQ |
DQ |
Cw |
Cw |
|
| ||||||||||||
HIV Ab* |
HIV Ag |
HBs Ag* |
HBsAb |
HBcAb* |
HCV Ab* |
CMV IgG* |
CMV IgM* |
Toxo. Ab |
Sepsi s |
Men ingiti s | ||
Ակնարկ միկրոբիոլոգիայի վերաբերյալ։ |
Բժշկական պատմություն | |||
Գերճնշում |
Բուժվել է՝ | ||
Շաքարային դիաբեթ |
Բուժվել է՝ | ||
Ալկոհոլի չարաշահում |
Քանակը՝ | ||
Ծխախոտի չարաշահում |
Դեղերի չարաշահում՝ | ||
Չարորակ ուռուցք |
Բուժվել է՝ | ||
Ակնարկ,այլ հիվանդություններ |
Ընդունվելուց առաջ ստացած դեղեր։ | ||
Ֆիզիկալ տվյալներ | |||
Մեզի քանակը վերջին ժամերին ................................ (մլ), վերջին ժամին ...................................(մլ) | |||
Կլինիկական տվյալներ |
Օր, ամիս, ամսաթիվ ..................... |
Օր, ամիս, ամսաթիվ .................... |
Օր, ամիս, ամսաթիվ ..................... |
Ջերմաստիճան |
С |
С |
С |
Սրտի զարկերը |
/ր |
/ր |
/ր |
Արյան սիստոլիկ ճնշումը |
mmHg |
mmHg |
mmHg |
Արյան դիաստոլիկ ճնշումը |
mmHg |
mmHg |
mmHg |
ԿԵՃ |
սմ H2O/mmHg |
սմ H2O/mmHg |
սմ H2O/mmHg |
Կլինիկական շեղումները |
Օր, ամիս, ամսաթիվ(ժամ) ....................... |
Օր, ամիս, ամսաթիվ(ժամ) .................... |
Օր, ամիս, ամսաթիվ(ժամ) ..................... |
Բարձր ԶՃ |
....ր...........mmHg |
....ր...........mmHg |
....ր...........mmHg |
Ցածր ԶՃ տևողությունը |
........................ր |
...........................ր |
.............................ր |
Ստացած դեղերը |
Օր,ամիս, ամսաթիվ Դեղաչափ |
Օր,ամիս, ամսաթիվ Դեղաչափ |
Օր, ամիս, ամսաթիվ Դեղաչափ |
Ադրենալին |
|||
Նորադրենալին |
|||
Դոպամին |
|||
Դոբուտամին |
|||
Այլ վազոպոպրես-սորներ |
|||
Արյան փոխներարկում վերջին 24 ժամում |
|||
Պլազմայի փոխներարկում վերջին 24 ժամում |
Արտադրությունը ............................... |
Արտադրությունը ............................. |
Արտադրությունը ............................... |
Արյան այլ բաղադրամասեր |
Արտադրությունը ............................... |
Արտադրությունը ............................. |
Արտադրությունը ............................... |
Հակաբորբոքիչներ |
Բուժիչ,պրոֆիլակտիկ |
Բուժիչ,պրոֆիլակտիկ |
Բուժիչ,պրոֆիլակտիկ |
Միզամուղներ |
|||
Այլ դեղեր |
|||
Ընդհանուր ակնարկ |
Ձև 3
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը -----------------------------------------------------------------------
Դոնորի սեռը -----------------------, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը -----------------------------------------
Դոնորի արյան խումբը ------------, Ռեզուս պատկանելիությունը ---------------------------------------------
Դոնորի գենոտիպ (HLA- տիպավորում և այլն) -----------------------------------------------------------------
Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները ----------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դոնորի մահվան պատճառը ---------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տեղեկություններ՝ կիրառված սրտային վերակենդանացման գործողությունների թվի, սրտի կանգի
(կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա
տևողության, միզային կաթետերին միացված լինելու և դրա տևողության մասին
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
Օրգաններ, հյուսվածքներ (նշել` անվանում/ներ/ը) |
Ենթակա է օգտագործման (նշել` այո կամ ոչ) |
Ոչ օգտագործելի լինելու պատճառը |
Բժշկական հաստատության անվանումը
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Բժշկական հանձնաժողովի անդամներ
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը) Օրը, ամիսը, տարեթիվը
Ձև 4
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկություն դոնորի վերաբերյալ Դոնորի անունը, ազգանունը,հայրանունը Տնօրենի թույլտվություն N Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Հիվանդության պատմագրի կամ դիահերձման արձանագրության համարը Քաշը Հասակը Սեռը Մահվան օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, պատճառը Հետազոտություններ Արդյունք Արյան խումբ Ռեզուս պատկանելիություն Արյան հետազոտություն վարակիչ հիվանդությունների նկատմամբ ՄԻԱՎ Սիֆիլիս Հեպատիտ «Բ» Հեպատիտ «Ց» Ընդհանուր ակնարկ
Ձև 5
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ---------------------------------------------------------------
Դոնորի սեռը -----------------------, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը --------------------------------
Դոնորի արյան խումբը ------------, ռեզուս պատկանելիությունը ------------------------------------
Դոնորի մահվան պատճառը ---------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ախտաբանաանատոմի եզրակացությունը
Օրգան, հյուսվածք (նշել` անվանում/ներ/ը) Ենթակա է օգտագործման (նշել` այո կամ ոչ) Ոչ օգտագործելի լինելու պատճառը
___________________________________________________________________________________
Բժշկական հաստատության անվանումը
Ախտաբանաանատոմ_________________________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը
Օրը, ամիսը,տարեթիվը
Ձև 6
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
_______________________________________________________________
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|