ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոս 2024 թ. |
N 245-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՍԹՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել ասթմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «05»-ի N 245-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՍԹՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J 45.0 |
Ասթմա՝ ալերգիկ բաղադրամասի գերակշռումով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային, արտահիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, մանկական ալերգոլոգ, թոքաբան, ինտենսիվ թերապիա |
8) |
Գանգատներ |
Հազ, |
9) |
Անամնեզ |
Ասթմայի անհատական անամնեզ, |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Աուսկուլտատիվ փոփոխություններ, |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թոքաբան |
1 |
1 |
2) |
Մանկական ալերգոլոգ |
1 |
1 |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
լեյկոցիտոզ, նորմա | |
Գործիքային հետազոտություններ | ||||
2) |
Պուլսօքսիմետրիա |
3-4 |
5-6 |
դեսատուրացիա |
3) |
Կրծքավանդակի ռենտգեն քննություն |
1 |
ինֆիլտրատիվ փոփոխություններ | |
4) |
Սպիրոմետրիա |
1 |
1 |
թոքերի ֆունկցիոնալ ծավալի իջեցում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ | |
1) |
Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ |
Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ |
ալյումինե տարա |
3-12 |
40 դեղաչափ |
5-7 |
5-7 |
2) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
4 |
0,3 մգ/կգ |
3-5 |
3-5 |
3) |
Պրեդնիզոլոն. |
Պրեդնիզոլոն. |
դեղահաբ |
1 |
1-2 մգ/կգ |
3-5 |
3-5 |
4) |
Մեթիլպրեդնիզոլոն |
մեթիլպրոդնիզոլոն |
դեղահաբ |
1 |
1-2Մգ/կգ |
3-5 |
3-5 |
5) |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 10մգ |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 10մգ |
դեղահատեր |
1 |
1 |
30-60 |
30-60 |
6) |
Իպրատրոպիում բրոմիդ |
Իպրատրոպիում բրոմիդ |
Ապակե շշիկ |
3 |
5-15 կաթիլ |
7 |
7 |
7) |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ)ցողաշիթ քթի (դեղակախույթ 50մկգ/դեղաչափ |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ)ցողաշիթ քթի (դեղակախույթ 50մկգ/դեղաչափ |
ապակե շշիկ |
- |
- |
- |
- |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման | |
1) |
Կիրառելի չէ |
ԱԲ |
Բ |
10․ Սույն հավելվածի Ձև 6-ում ներկայացված են ասթմայի սրացման ծանրության աստիճանի գնահատման վերաբերյալ լրացուցիչ տվյալներ.
Ձև 6
Ասթմային սրացման ծանրության աստիճանի գնահատում | ||||
Թեթև |
Միջին |
Ծանր |
Մոտալուտ շնչական կանգ | |
Հիմնական գնահատման ցուցանիշներ (ppediatric asthma severity score PASS) | ||||
Սուլոց |
Չկա/աննշան (0)Չկա կամ արտաշնչման վերջում միայն |
Միջին (1) |
Ծանր (2)Ներշնչական/արտաշնչական կամ բացակայում են օդի անցման խիստ դժվարացման պատճառով |
Բացակայում են օդի անցման խիստ դժվարացման պատճառով |
Դիսթրես (ներքաշումներ) |
Չկա/աննշան (0)չկա կամ մինիմալ ներքաշումներ |
Միջին (1) |
Ծանր (2) |
Հյուծում, շնչական աշխատանքը պահպանելու անկարողություն |
Արտաշնչման երկարում |
Չկա/աննշան (0)չկա կամ աննշան երկարած |
Միջին (1) |
Ծանր (2) |
Արտահայտված երկարում |
Այլ նշաններ | ||||
Շնչառական հնչյուններ/աէրացիա |
Նորմալ |
Հիմքում թուլացած |
Տարածուն թուլացած |
Բացակա/մինիմալ |
Ախտանշաններ | ||||
Հևոց |
Ակտիվ ժամանակ |
Հանգստի ժամանակ Կրժքահասակներ ● Կերակրման դժվարություն ● Գերադասում է նստել |
Հանգստի ժամանակ Կրժքահասակներ ● Չի կարողանում կերակրվել ● Չի կարողանում պառկած մնալ |
|
Խոսքը |
Նախադասություն |
Բառակապակցություն |
Բառ |
|
Գիտակցություն |
Ակտիվ |
Կարող է լինել գրգռված |
Գրգռված |
Քնկոտ, շփոթված |
Չափումներ | ||||
Օ2 սատուրացիա |
> 94% |
Փոփոխական |
Փոփոխական |
Փոփոխական |
PEF (% of predicted by height) |
≥ 70% |
40-69% |
< 40% |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Luis Morala, Maite Asensi Monzցb, Juan Carlos Juliո Benitoc et al Pediatric asthma: The REGAP consensus; SPANISH ASSOCIATION OF PAEDIATRICS; DOI: 10.1016/j.anpede.2021.02.007 https://www.analesdepediatria.org/en-pediatric-asthma-the-regap-consensus-articulo-S2341287921001241/Լուիս Մորալա, Մատե Ասենսի Մոնզոբ, Խուան Կառլոս Խուլիա Բենիտոկ Մանկական ասթմա։ REGAP կոնսենսուս; Իսպանիայի Մանկաբուժակամ ասոցիացիա; DOI: 10.1016/j.anpede.2021.02.007 https://www.analesdepediatria.org/en-pediatric-asthma-the-regap-consensus-articulo-S2341287921001241
2. Children and Young People (5 to 17 years) Asthma Treatment Algorithm, March 2023; Nottinghamshire prescribing committee; https://www.nottsapc.nhs.uk/media/ul1ets5y/cyp-asthma-algorithm.pdf/Երեխաների և պատանիների ասթմայի բուժման ալգորիթմ, Մարտ 2023; Նոթինգհեմշիրում նշանակող հանձնաժողով; https://www.nottsapc.nhs.uk/media/ul1ets5y/cyp-asthma-algorithm.pdf
3. Asthma and wheeze, management of acute Date last published: 02 August 2019 For children presenting to Starship with asthma or acute wheeze over 12 months of age https://starship.org.nz/guidelines/acute-asthma-and-wheeze/Ասթմա և սուլող շնչառություն, սուր վիճակի բուժում Վերջին հրապարակում։ 02 օգոստոս 2019 Ստառշիփ ընդունվող ասթմայով կամ սուր սուլող շնչառությամբ 12 ամսականից բարձր երեխաների համար։ https://starship.org.nz/guidelines/acute-asthma-and-wheeze/
4. Clinical Practice Guidelines; Acute asthma The Royal Children's Hospital Melbourne https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Acute_asthma/Կլինիկակա ուղեցույցներ; Մելբուռնի Թագավորական մանկական հիվանդանոց՝ սուր ասթմա https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Acute_asthma/
5. J. Pellegrini Belinchցn, C. Ortega Casanueva, S. de Arriba Mռndez; New Approach In The Treatment Of Children With Asthma; Pediatr Integral 2021; XXV (2): 67 – 75 – EN https://www.pediatriaintegral.es/2021-english/new-approach-in-the-treatment-of-children-with-asthma/ Ջ․ Պելեգրինի Բելինխոն, Ս․ Օրտեգա Կասանուվա, Ս․ Արիբա Մենդեզ; Ասթմայով երեխաների բուժման նոր մոտեցում; Մանկաբուժական ինտեգրալ 2021; XXV (2): 67 – 75 – EN https://www.pediatriaintegral.es/2021-english/new-approach-in-the-treatment-of-children-with-asthma/
6. Managing an acute asthma exacerbation in children, Acute Care Committee, Paediatric Emergency Medicine Section, October, 2021. Canadian Paediatric Society; Available at https://cps.ca/uploads/documents/Figure_1._Clinical_pathways_for_asthma_exacerbation_.pdf Երեխաների բարդացած ասթմայի բուժում, Անհետաձգելի օգնության կոմիտե, Մանկաբուժական անհետաձգելի օգնության կուրս, Հոկտեմբեր 2021․ Կանադական Մանկաբուժական Միություն։ https://cps.ca/uploads/documents/Figure_1._Clinical_pathways_for_asthma_exacerbation_.pdf
7. Asthma – Emergency management in children – Flowchart Queensland Pediatric Flowchart and medication; available at https://www.childrens.health.qld.gov.au/__data/assets/pdf_file/0021/171822/asthma-flowchart-and-medications.pdf/Ասթմա – երեխաների անհետաձգելի օգնություն – Քվինսլենդի բլոկ-սխեմա Մանկաբուժական բլոկ-սխեմա և դեղորայք; հասանելի է https://www.childrens.health.qld.gov.au/__data/assets/pdf_file/0021/171822/asthma-flowchart-and-medications.pdf
8. Asthma Exacerbation Management, Approval: CPMC: 04/25/2023 Children's Hospital Colorado https://www.childrenscolorado.org/health-professionals/clinical-resources/clinical-pathways/asthma-exacerbation-management/ Բարդացած ասթմայի բուժում,Հաստատում։CPMC։ 04/25/2023 Կոլորադոյի Մանկական հիվանդանոց Acute asthma in children aged < 2 years in the Emergency Department; NHSGGC Guidelines https://www.clinicalguidelines.scot.nhs.uk/nhsggc-guidelines/nhsggc-guidelines/emergency-medicine/acute-asthma-in-children-aged-2-years-in-the-emergency-department-management-of/ 2տարեկանից փոքր երեխաների սուր ասթմա Անհետաձգելի բաժանմունքում; NHSGGC ուղեցույցներ https://www.clinicalguidelines.scot.nhs.uk/nhsggc-guidelines/nhsggc-guidelines/emergency-medicine/acute-asthma-in-children-aged-2-years-in-the-emergency-department-management-of/
9. Emergency Department Clinical Pathway for Evaluation/Treatment of Children with Asthma Children's Hospital of Philadelphia https://www.chop.edu/clinical-pathway/asthma-emergent-care-clinical-pathway/Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ուղին ասթմայով երեխաների հայտնաբերման/բուժման մեջ Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոց https://www.chop.edu/clinical-pathway/asthma-emergent-care-clinical-pathway
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2024 թվական: