ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» սեպտեմբեր 2024 թ. |
N 289-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը և ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 44-Ն հրամանի հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«16. Ընդունարանի ընդհանուր բաժնի առաջնային հատվածում Ընդունարանի բուժանձնակազմը ջերմաչափում է բժշկական կազմակերպություն դիմած (բերված) բոլոր պացիենտներին, հավաքում է համաճարակաբանական վերհուշ` ճշտելով վարակիչ հիվանդություններով անձանց հետ շփման փաստը և դրա ժամկետները, զննությամբ պարզում է պացիենտների մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը (հազ, կատարալ երևույթներ, կոնյուկտիվիտ, քթահոսություն, ցան, մկանացավ, փորլուծություն, գլխացավ և այլ ախտանշաններ), որից հետո, վարակիչ հիվանդության կասկածի դեպքում, բուժանձնակազմի կողմից անհրաժեշտ է`»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.09.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական: