ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«06» ՕԳՈՍՏՈՍԻ 2024 թ. |
N 468-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 336-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 26-ի «Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 336-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ.
«Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:»,
2) Հավելվածի 13-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել.
«, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի» բառերը,
3) Հավելվածի 16-րդ կետում «մեծամասնությամբ:» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
8/6/2024 |
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: