ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոս 2024 թ. |
N 257-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 10-ի «Ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված խորհրդատվության անցկացման և ծխախոտի կախվածության վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի՝
1) նախաբանում «օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը» բառերը փոխարինել «օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը» բառերով․
2) հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ծխախոտի օգտագործումը հանրային առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկն է, որը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան և հաշմանդամության։».
3) հավելվածի «Հարցում և խորհրդատվություն» բաժնի 1.6.2.2. կետում «հաշմանդամացում» բառը փոխարինել «հաշմանդամություն» բառով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
12.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական: