ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«17» հունիսի 2024 թ. |
N 49-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածի՝
1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Հաստատությունը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակում է հաստատության կայքէջում և ներկայացնում է հրապարակման՝ նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում: Հայտարարությունը կարող է ներկայացվել հրապարակման նաև տեղական, առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:»:
2) 17-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «(դիպլոմ)» բառից հետո ավելացնել «(միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ)» բառերը.
բ. 4-րդ ենթակետից «ՀՀ» բառը հանել.
գ. 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) 17-րդ կետը լրացնել նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
«12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:».
4) 39-րդ և 40-րդ կետերից հանել ««և «Կրթություն» շաբաթաթերթում» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
6/17/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական: